Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Այսօր ֆինանսական փոփոխություններ կլինեն. հունիսի 24-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր ֆինանսական փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է, որ գումար վաստակելու լավ տարբերակ գտնեք, որը ձեր առջև նոր հորիզոններ կբացի։ Սակայն պետք է զգույշ լինել, քանի որ այդ ամենը բավականին ռիսկային է։

Ցուլ: Օրը բարենպաստ է նոր ծանոթություններ ունենալու համար։ Մեծ ցանկության դեպքում կկարողանաք նաև ամուր հարաբերություններ կառուցել։ Օրվա վերջում առողջական փոքրիկ խնդիրներ կունենաք, որոնք անհանգստություն կպատճառեն, սակայն հետևանքներ չեն ունենա։

Երկվորյակ: Այսօր պետք է ավարտեք այն գործը, որը վաղուց չեք կարողանում ավարտել։ Շատ կասկածամիտ եք, և դա խանգարում է ձեզ։ Որոշեք, թե ինչ եք անելու ու նախապատրաստվեք։ Օրվա վերջում կկարողանաք նոր ու հետաքրքիր ծանոթություններ ունենալ։

Խեցգետին: Այսօր զբաղվեք այն գործերով, որոնք երկար ժամանակ է՝ չեք կարողանում ավարտին հասցնել։ Օրվա ընթացքում բազմաթիվ շեղող հանգամանքներ կլինեն, սակայն պետք է կարողանաք հաղթահարել հետաքրքրասիրությունն ու աշխատել։

Առյուծ։ Այսօր անմոռանալի օր կլինի։ Բոլոր ծրագրերը կհաջողվի իրագործել, սակայն օրվա վերջում տրամադրության անկում կլինի։ Հնարավոր է, որ դա կապված լինի ֆինանսական դժվարությունների հետ, սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ մոտ ապագայում ամեն բան կհարթվի։

Կույս: Ձեր կյանքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվելու, իսկ դա նշանակում է, որ հանգստի մասին պետք է որոշ ժամանակով մոռանալ։ Սակայն այս ամենը ժամանակավոր բնույթ է կրելու։ Պարզապես խորասուզվեք աշխատանքի մեջ ու փորձեք ներդաշնակ օր ունենալ։

Կշեռք: Այսօր չափազանց ուժեղ կլինեք։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը փորձի վիրավորել ձեզ, սակայն դուք դա թույլ չեք տա։ Օրվա ընթացքում չափազանց կենտրոնացած կլինեք, ինչն էլ կօգնի ճիշտ որոշում կայացնել։

Կարիճ: Օրվա սկզբում բազմաթիվ նոր գաղափարներ կունենաք, սակայն օրվա վերջում դրանք ձեզ անմիտ կթվան։ Փորձեք պատմել ձեր մտքերն ընկերներին, և նրանք կկարողանան օգնել ձեզ ճիշտ որոշում կայացնել։

Աղեղնավոր: Օրվա սկզբում որոշ խնդիրներ կծագեն, իսկ երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների ու բանակցությունների համար: Օրվա վերջում կարող եք ժամանակ անցկացնել ընկերների ու հարազատների հետ։

Այծեղջյուր: Այսօր հանգիստ ու ներդաշնակ օր կլինի։ Օրվա ընթացքում կկարողանաք որոշ ձեռքբերումներ ունենալ, սակայն օրվա վերջում վատ նորություն կլսեք, ինչն էլ կփչացնի տրամադրությունը։ Երեկոն փորձեք տանն անցկացնել։

Ջրհոս: Այսօր հետաքրքիր ու արկածներով լի օր կունենաք։ Օրվա ընթացքում բազմաթիվ նոր ծանոթություններ կունենաք, որոնց շնորհիվ կկարողանաք ավելի ինքնավստահ դառնալ։ Բաց եղեք մարդկանց հետ շփումներում ու կկարողանաք նաև նոր գիտելիքներ ձեռք բերել։

Ձկներ։ Այսօր խառնաշփոթի մեջ կհայտնվեք։ Ինչ-որ բան կփնտրեք, որը գտնել չի հաջողվի։ Փորձեք չհուսահատվել, քանի որ ամեն բան ի վերջո գտնվում է։ Որոշ ժամանակով հանգստացեք ու շարունակեք փնտրտուքները։ Հանձնվել պետք չէ։