Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Հակոբ Հակոբյանի 33-ամյակի խնջույքը, հայտնի հյուրերն ու տորթի ընտրությունը

Երգիչ Հակոբ Հակոբյանը երեկ դարձել է 33 տարեկան, ինչի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա է եղել նաև Tert.am Life-ը: Լուսանկարել ենք երեկոյի հետաքրքիր դերվագներն ու զրուցել Հակոբի հետ:

Ըստ Հակոբի՝ թույլ չի տվել, որ ընկերները կեսգիշերին հատուկ անակնկալ անեն: «Աշխատանքի վայրում էի, բայց ընկերներս տորթով, մոմերով շնորհավորեցին: Նախկինում կեսգիշերի անակնկալները շատ էի սիրում, բայց գնալով ձանձրացա: Անկեղծ ասած, ծննդյանս օրվա նախորդ օրն եմ որոշել, որ պետք է նշեմ օրը: Բոլորը սպասում էին, որ նախորդ տարվա պես պետք է Սևան գնայինք, բայց արևն ուժեղ էր, կարող էինք մեզ վատ զգալ: Որոշեցի փակ տեղում նշել ծննդյանս օրը»,- պատմեց նա:

Երեկոյին ներկա են եղել երգիչ Արմեն Հովհաննիսյանը, դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Թելման Խաչատրյանը, երգչուհիներ Նարե Գևորգյանը, Ալինա Մարտիրոսյանը, Նարե Գրիգորյանը, Իրինա Հարությունյանը և այլք: Երգչի խոսքով՝ երեկ հավաքվել են ընկերական շրջապատով, առհասարակ իր կյանքում ընկերները մեծ տեղ ունեն:

«Երեկ ներկա էին իմ սիրելի մարդկանցից շատերը: Բոլորը չկային, որովհետև մի մասը երկրում չէր, մի մասը զբաղվածություն ուներ, ընկերներիցս Հրաչուհի Ութմազյանը ներկա չէր, որովհետև կորոնավիրուսի պատճառով հավաքույթների չի գնում: Շատ լավ մարդիկ կային, որոնք երեկ ներկա չէին: Մեկ օր առաջ էի ասել, որ նշում եմ օրը, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկան,- ասաց նա և հավելեց, որ ծննդյան տորթը հատուկ չէր ընտրել,- Գնացի խանութ ու ուղղակի գնեցի առկա տորթերից մեկը»:

Հակոբը նկատեց, որ այս տարի նպատակները կապված են թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքի հետ: «Երկուսն էլ շատ եմ ուզում, երկուսն էլ կարևոր են: Գործնական կյանքում շատ կարևոր անելիքներ ունեմ, անձնական կյանքում էլ կարևոր բաց կա: Այդ բացը պետք է լրացնեմ, որովհետև հոգեպես պատրաստ եմ դրան»,- նշեց նա:

Երգիչն ընդգծեց, որ իր կյանքում ոչինչ հեշտ չի տրվել, միշտ դժվարությունների միջով է անցել, հաճախ չի էլ ընկալել, որ տանջվում է:

«Իմացել եմ, թե հանուն ինչի եմ բարդությունների միջով անցնում, սրտանց եմ արել: Իմ նպատակներն արագ, հեշտ չեն կատարվում, բայց կատարվում են: Ես կոտրվող տեսակ չեմ, ինձ դժվար է կոտրել: Կարողանում եմ ինքս ինձ հանել բարդ իրավիճակներից, ստացվում է: Գիտեմ, որ եթե այդ օրը տագնապային է, հաջորդ օրը լավն է լինելու: Իմ երաժշտական ճանապարհին այնքան շատ են երջանիկ էմոցիաները, դրանք ինձ պահում են: Կարող եմ դուրս գալ փողոց, մարդիկ տեսնեն, ճանաչեն, լուսանկարվեն, ես էլ դրանից լիցքավորվեմ»,- ասաց նա:

Հակոբն այս տարի դարձել է 33 տարեկան: Նշեց, որ միշտ ասել է՝ տարիքը մարդուն չի փոխում, հիմա այլ կարծիք ունի: «30-ից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց: Ամեն տարիք մարդու վրա որոշակի ազդեցություն է ունենում, սկսել եմ մարդկանց, հարցերին, իրադարձություններին այլ կերպ նայել: Ժամանակն ու տարիները մեզ ուղղորդում են: Հիմա կյանքն ավելի խորքային եմ ընկալում, բայց դա իմ կյանքը չի բարդացնում: Եթե գիտեմ դիմացինս ով է, գիտեմ նաև նրա բացասական ու դրական կողմերի մասին, նույնիսկ եթե իմ հանդեպ վատ քայլ անի, չեմ նեղսրտի: Կարելի է ասել, որ մարդկանց արդեն ճանաչում եմ»,- եզրափակեց նա:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի 

Ավելին