Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

«Մայրս օգնում է, որ կարողանանք դուրս գալ այս բարդ փուլից». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու կյանքի դեպրեսիվ շրջանը

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի: Tert.am Life-ի հետ զրույցում Էվան խոսել է ֆոտոշարքի, զգացմունքային լինելու, հարկադրված հեռուստատեսային դադարի, դեպրեսիվ շրջանի և իր ֆինանսական իրավիճակի մասին:

Ֆոտոշարքի հեղինակն Արսեն Սարգսյանն է: Ըստ Էվայի՝ նա ոլորտում որպես լուսանկարիչ այնքան էլ հայտնի չէ: «Այս անգամ, տարօրինակ կերպով, ֆոտոշարքի ոճը ես եմ ընտրել: Սև գույնն ընտրեցի, բայց սևի մեջ լինել չեմ սիրում, այն իմ գույնը չէ, հագուստներիս մեծ մասը սպիտակ է: Ուղղակի այս անգամ որոշեցի, որ իմ պատկերացրածը կարող եմ սևով ստանալ»,- ասաց նա:

Լուսանկարներում դերասանուհին աֆրոհյուսքերով է: Նրա խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նման սանրվածք է անում: «Սանրվածքն ինձ շատ է դուր եկել, ուզում եմ նորից անել: Իմ մազերի հետ ինչ-որ նմանություն կա, բայց տարբեր են: Մազերիս հետ կապված ամեն փոփոխության չեմ գնա: Վերջերս մի նախագծից առաջարկ ստացա, բայց պետք է գլխիս մի հատված գրեթե սափրեի: Բնականաբար հրաժարվեցի, որովհետև ինձ համար կարճ սանրվածքը հակացուցված է, գանգուր մազերի համար դա հարմարավետ չէ: Չեմ կարծում, որ այդ նախագիծն ինձ հոլիվուդյան ճանաչում կամ այնքան ֆինանս կբերեր, որ չկենտրոնանայի մազերիս վրա: Ամեն ինչ առաջարկից է կախված, եթե հոլիվուդյան ֆիլմ լիներ, գուցե չմտածեի մազերիս մասին»,- ընդգծեց նա:

Էվան նշեց, որ իր ֆոտոշարքերն ուղղակի ֆոտոշարքեր չեն, իր ապրումներն են: «Իմ կատարած յուրաքանչյուր աշխատանքի մեջ զգացմունքներ կան: Ինձ համար յուրաքանչյուր երևույթ, վերաբերմունք առանց էմոցիա գոյություն չունի, առանց դրանց ամենալավ լուսանկարն էլ անշունչ կդառնա: Չեմ կարող բացատրել, թե կոնկրետ այս ֆոտոշարքում ինչ ապրումներ ունեմ, ամեն մեկն իր համար ինչ-որ բան կգտնի: Կոնկրետ չեմ մտածել, թե այդ պահին ինչ տամ, որպես դերասան՝ ներքին աշխատանք եմ տարել»,- պատմեց դերասանուհին:

Հարցին, թե զգացմունքային մարդու համար կյանքը բարդ չէ՞, Էվան պատասխանեց. «Իհարկե, բարդ է, որովհետև ինձ համար աշխարհում ամեն ինչ ավելի խորը շերտեր ունի, ավելի բարդ եմ ապրում, ծանր կշռում, դատում: Ընկերներս, երբեմն, ինձ նկատողություն են անում դրա համար, բայց այդպիսին եմ, ինչ արած: Գուցե լավ է, որ մակերեսորեն չեմ նայում ոչնչի, նման մարդիկ հեշտ են ապրում, բայց ավելի անգույն»:

 

Տևական ժամանակ է՝ դերասանուհին հեռուստատեսային դադարի մեջ է: Շեշտեց, որ այդ դադարը հարկադրված է:

«Դադարի կարիք չունեի, ինձ 1-2 շաբաթն էլ է հերիք, որ նախագծից հետո հանգստանամ: Առաջարկներ համարյա չեն եղել, ընտրության հնարավորություն ևս: Դեպրեսիվ, անհասկանալի շրջանում եմ, երբևէ նման մեծ դադար չեմ ունեցել: Միշտ այնքան հագեցած եմ աշխատել, որ, երբեմն, ֆիզիկական ուժերս ինձ լքել են, առողջական խնդիրներ եմ ունեցել, էներգիայի կորուստ: Կարծես բոլոր խաղալիքներս ինձնից վերցրած լինեն, մնացել եմ ինքս ինձ հետ միայնակ: Մտածելու փուլը շատ էր, բայց դեպրեսիվ շրջանը գոնե մի փոքր մեղմվեց: Դրան նպաստեց այն, որ թատրոնում եմ խաղում, միակ վայրն է, որտեղ ինձ խաղաղ եմ զգում, զբաղվում իմ սիրելի գործով: Բեմադրեցինք «5 պատմություն սիրո մասին» ներկայացումը, որի ընթացքում ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ու դերասան Մխիթար Ավետիսյանն օգնեցին մի փոքր դուրս գալ այդ փուլից»,- ասաց նա:

Նկարահանվելը եկամտի աղբյուր է շատ դերասանների համար: Էվայից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է չնկարահանվելն ազդել իր ֆինանսական վիճակի վրա: «Ֆինանսապես ևս բարդ է, բայց բավարարվում եմ թատրոնի համեստ աշխատավարձով, մայրս ևս օգնում է, որ կարողանանք դուրս գալ այս բարդ փուլից: Մտածել եմ նաև այլ աշխատանքով զբաղվելու մասին, բայց դեռ չեմ գտել այն աշխատանքը, որը կարող եմ անել ու ինձ լավ զգալ: Շատ բաներ կարող եմ անել, բայց չեմ անի, որովհետև հոգեպես երջանիկ, խաղաղ, իմ տեղում չեմ զգա»,- եզրափակեց նա:

Ավելին