Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

«Որոնելով գեղեցիկը․ Միխայիլ Վրուբել»․ առաջին անգամ ներկայացվեցին մեծ նկարչի հանրահայտ աշխատանքները

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ  «Որոնելով գեղեցիկը․ Միխայիլ Վրուբել» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը նվիրվում է ռուս մեծ նկարիչ Մ. Վրուբելի 165-ամյակին։ Աշխատանքները Մ. Վրուբելին ներկայացնում են՝  որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։

Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսը կազմակերպել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի,  Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ համատեղ։ 

«Ուրախ ենք, որ հայ արվեստասերները կարող են ծանոթանալ ռուս մեծ նկարչի ստեղծագործությունների հետ, շփվել ռուսական արվեստի և մշակույթի հետ։ Միխայիլ Վրուբելի աշխատանքները առանձնանում են 19-20-րդ դարերի ռուսական կերպարվեստի պատմության մեջ։ «Դոմ Մոսկվի» կենտրոնը հնարավորություն է ստեղծում մշակութային երկխոսության համար, Հայաստանի տարբեր մարզերում բացելով ռուսական կենտրոններ, ներկայացնելով արվեստն ու մշակույթը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» ՄՄԳԿ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ 

Հայաստանում առաջին անգամ մեկ հարկի տակ ներկայացվեցին հեղինակի բոլոր աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահի,  Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Մ․ Վրուբելը ստեղծել է ոչ միայն բազմաթիվ գեղանկարչական գլուխգործոցներ, այլև իր հետքն է թողել այլ ժանրերում ՝ զբաղվել է քանդակագործությամբ, փորագրությամբ։ 

«Այս ցուցադրությամբ ներկայացվում է մեծ ստեղծագործողի ամբողջական հավաքածուն, հնարավորություն է ստեղծվել արվեստասերների համար հաղորդակից լինել Մ․ Վրուբելի գեղեցիկ աշխահին ու հաղորդակից լինել ռուսական մշակույթին», - նշեց «Ռուսական արվեստի թանգարանի» գլխավոր ֆոնդապահ, ցուցահանդեսի համակարգող Վերա Կալչուրինան։ 

Առաջին անգամ ցուցադրվեց նաև Մ. Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցին հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ է կատարել Վրուբելը, Այվազովսկին և ռուս լավագույն նկարիչներ Սուրիկովը, Շիշկինը, Ռեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը և այլոք։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 20-ը։ 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.