Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Ժամանց

«Վիվիենն ասաց, որ ամեն ինչ ունի». Դիանա Շատվերյանը՝ դստեր 9-ամյակը նշելու, նրա նվերի և տորթի ընտրության մասին

Դիզայներ Դիանա Շատվերյանի դուստրը՝ Վիվիենը, օրերս տոնել է 9-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան ասաց, որ այս տարի դստեր ծննդյան օրը մեծ շուքով չեն նշել, մեծ ծրագրերը թողել են մյուս տարվան՝ 10-ամյակին:

«Արդեն նույնիսկ ենթադրում ենք, թե մյուս տարի ինչ խնջույք ենք կազմակերպելու: Քանի որ անցումային շրջանում ենք, արդեն շատ փոքր չէ, որ մանկական ծնունդ ունենա, բայց այնքան մեծ էլ չէ, որ լրիվ մեծական ծնունդ ունենա: Որոշում կայացնելը բարդ էր, Վիվիենը մինչև վերջին պահը չէր կողմնորոշվում, մոտ հինգ տեղ է փոխել: Վերջին օրն ասացի, որ եթե չկողմնորոշվի, չենք հասցնի օրը կազմակերպել: Այդպես, ընտրեց նշելու տեղը, տորթը, որը ևս մանկական չէր: Իր ծննդյան օրն այն օրն է, երբ մի ամբողջ օր ամեն ինչ իր սրտով է լինում: Նախկինում ամեն ինչ ավելի հեշտ էր, Վիվիենը որոշումներին չէր խառնվում, հիմա միասին ենք իր հետ կապված որոշումները կայացնում»,- պատմեց նա:

Մայրիկի խոսքով՝ դուստրն ինքնուրույն երեխա է, բայց ոչ բոլոր հարցերում: «Այսօրվա բոլոր երեխաներն էլ որոշ չափով ինքնուրույն են, կարողանում են արտահայտել սեփական կարծիքը, մենք այդպիսին չենք եղել, 9 տարեկանում այդքան ինֆորմացիա չենք ունեցել, բոլոր հարցերը տվել ենք մայրիկին և ճիշտ համարել նրա ասածը: Վիվիենը քաջ գիտի իր օրվա սկզբից մինչև ավարտը, ինչը լավ է: Իհարկե, գուցե այս ամենն իր թերություններն էլ ունի, բայց պետք է հարմարվենք ժամանակաշրջանի հետ»,- ասաց նա:

Ըստ Դիանայի՝ իր համար հեշտ է Վիվիենին համոզել, որ ինքն այդ պահին սխալ որոշում է ընդունում: «Մենք առաջին հերթին ընկերուհիներ ենք, ինչը թույլ է տալիս, որ կարողանամ դստերս որոշումներում փոփոխություններ մտցնել: Խոսքը խիստ տոնով նկատողության մասին չէ, մենք նման երկխոսություններ չենք ունենում, ընկերական զրույցներ ենք ունենում: Ես համեմատություններ եմ անում, սեփական կյանքից օրինակներ բերում, բացատրում, որ, օրինակ, ես սխալվել եմ, դու ուզո՞ւմ ես սխալվել: Կտրուկ մերժումը միշտ հակառակ ռեակցիան է բերում, իսկ երեխային թեկուզ երկու օր բացատրելը կարող է դրական արդյունք ունենալ, նա էլ հոգեբանական տրավմայի չի ենթարկվի»,- նշեց նա:

Դիզայներն ընդգծեց, որ Վիվիենը պահանջկոտ երեխա չէ, ինչի համար ուրախ է:

«Մենք բոլոր նվերներն իրեն նվիրում եք, որովհետև բացարձակ գերազանցիկ է: Նա գիտի, որ այս փուլում իրենից լավ սովորել է պահանջվում և անում է: Երբ իր պարտականությունները լավ է կատարում, մենք էլ մերն ենք անում, փոխշահավետ համագործակցություն է: Տանը երբեք չենք ստում, երբ ես կամ հայրիկն ինչ-որ բան ենք խոստանում, պարտադիր կատարում ենք՝ անկախ հանգամանքներից: Նույնը նվերների հարցում է: Այս տարի Վիվիենն ասաց, որ ամեն ինչ ունի, իրեն ոչինչ հարկավոր չէ: Իսկապես, ամեն ինչ ուներ, բայց որոշել եմ իր սիրելի իրերից բոքս հավաքել, որը մինչև հիմա չեմ նվիրել: Կպատրաստեմ ամբողջական նվերը, կնվիրեմ, որ բացի, երկար ուսումնասիրի բոլոր նվերները»,- պատմեց Դիանան:

Մայրիկը նաև շեշտեց, որ Վիվիենն անգլերենի դասերի է հաճախում: «5 տարեկանից անգլերենի է հաճախում, համարյա հայերենի պես տիրապետում է խոսակցական լեզվին: Մոտ մեկ տարի է, ինչ հաճախում է նաև ֆրանսերենի, նորմալ տիրապետում է: Նաև նկարչության և պարի դասերի է հաճախում»,- եզրափակեց նա: