Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Կույսեր այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում. Օրվա աստղագուշակը

Խոյ. Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել` մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմածությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թակն եք գնահատում: Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ:

Ցուլ. Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում: Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին, ձեր հասցեին բավական շատ է լսվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում: Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական և պրոֆեսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Երկվորյակ. Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած և կիսատ թողած գործերը: Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան «կախված» վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար: Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք:

Խեցգետին. Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն`այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնելու: Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ: Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել։

Առյուծ. Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին` պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու: Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով: Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում և` ֆինանսական առումով: Այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապճեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել:

Կույս. Այսօր ձեզ պետք կգան համարձակությունն ու վճռականությունը` որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը: Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ Առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությոնների մեջ և դրանից մեծ հաճույք կստանան: Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք: Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի:

Կշեռք. Օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով: Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխւթյունների: Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը: Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա, և ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհոդությունների` ղեկին նստած:

Կարիճ. Այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ պարուրել: Նշանի որոշ ներկայացուցիչներ բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով` այսօր անվերջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առանց գրոշի:

Աղեղնավոր. Այսօր ով ասես փորձում է խառնվել ձեզ գործերին: Ձեզ անվերջ խորհուրդներ են տալիս և’ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, և թե նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ: Հանգստություն և անդորր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում: Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է:

Այծեղջյուր. Մի սպասեք նվերների։ Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ: Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք և ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին:

Շարունակություն...