Գուրգեն Դաբաղյանի դստեր 1–ամյակի խնջույքը տանիքում, եռահարկ տորթն ու ատամհատիկին ընտրած մասնագիտությունը
Երգիչ Գուրգեն Դաբաղյանի և կնոջ՝ Իննայի դուստրը երեկ դարձել է 1 տարեկան։ Ծնողները խնջույք են կազմակերպել փոքրիկ Շուշաննայի 1–ամյակի առթիվ, որի ընթացքում իրականացրել են նաև ատամհատիկի արարողությունը։
Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։
«Ի սկզբանե որոշել էինք ծնունդ չնշել խնջույքով, հետո որոշեցինք ամենամոտ մարդկանցով հավաքվել, սակայն անկախ մեզնից հյուրերի թիվն ավելացա։ Ամեն դեպքում որոշեցինք միայն բարեկամների շրջանակում մնալ, թեև այդպես էլ բավականին մեծ խնջույք ստացվեց։ Եթե ընկերներին հրավիրեինք, շատ մեծ խնջույք կդառնար, որն այս պահին չէինք նախատեսել»,– ասաց Գուրգենն ու հավելեց, որ շատ լավ օր են ունեցել։ Փոքրիկ Շուշաննան իրեն շատ լավ է զգացել ամբողջ երեկոյի ընթացքում։

«Մտավախություն ունեինք, որ երեխան կքնի, բայց իրեն շատ լավ էր զգում, մինչև ժամը 10–ը չքնեց իսկ դա իր համար բավականին ուշ ժամ է։ Լաց չեղավ, իրեն շատ լավ պահեց,– ասաց հայրիկը, ապա նկատեց, որ իրենց մյուս մտավախությունը կապված էր եղանակի հետ, բայց այս դեպքում էլ ամեն ինչ շատ լավ է անցել։ –Միջոցառումը բացօթյա էր՝ տանիքում։ Վերջին օրերին երեկոյան ժամերին անընդհատ անձրև ու քամի էր։ Եթե երեկ էլ այդպես լիներ, ամեն բան կփչանար։ Մինչև վերջին պահը չգիտեինք՝ միջոցառումը կփչանա՞, թե՞ ոչ, բայց փառք Աստծո, եղանակը շատ լավ էր»։
Տորթի և դիզայնի հարցով Իննան է զբաղվել։ Տորթը մանկական չէր, բայց երեկույթին ներկա են եղել նաև մուլտհերոսներ, որոնք ուրախացրել են Շուշաննային և ներկա փոքրիկներին։ Գուրգենը վստահ է՝ հետագայում դուստրը կտեսնի օրվա տեսանյութերը, լուսանկարներն ու կզգա, թե ինչ լավ էր անցել իր 1-ամյակը։

Երեկ կայացել է նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը։ Շուշաննան ընտրել է նախ՝ նկարչուհու, ապա՝ բանասերի մասնագիտությունները։ Հայրիկն առանձնապես ոգևորված չէր խոսում ընտրությունների մասին, բայց ասաց, որ դստեր ցանկացած ընտրություն իր համար ընդունելի է, անկախ իր կարծիքից։
Բացի կազմակերպված միջոցառումը ծնողներն առավոտյան իրենց դստերն ուրախացրել են նվերով․ «Իր համար խաղալիք էինք գնել, որն այս տարիքում ամենաշատն է հետաքրքրում իրեն։ շատ էր ուրախացել»։
Առհասարակ, երգիչը նկատեց, որ իր և կնոջ համար ամեն օր է Շուշաննայի ծնունդը․ «Երեկ հատուկ իր օրն էր, նշեցինք, բայց իր հետ ամեն օրն իսկապես տոն է։ Երբ առավոտյան արթնանում է ու մահճակալի ճաղերի արանքից նայում, ժպտում, քեզ էլ արթնացնում, մեծ երջանկություն է։ Իր հետ անցկացրած ամեն օրն ինձ համար երջանկություն է»,– եզրափակեց նա։











































ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի