Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն

Հարգելիգործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ԵրևանումԳիտությանևՄշակույթիՌուսականկենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Հաշվիառնելովստեղծվածիրավիճակը (հետպատերազմյանշրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապեսսահմանամեձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում,  Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):

Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես  ժյուրի հանդես կգան  «Այբ» դպրոցի աշակերտները,  «Լավագույն Անիմացիոն  ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Եսիրավունքներունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ,  «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:

17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝«Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա,  Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք»  (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.),  «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում  ներկայացված են ժամանակակից  հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա) «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը,  «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.),  «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս շարունակվում է՝ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ,արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի  վեր,փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է  11 ֆիլմ:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում,այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):

            Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում  ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Փառատոնի պաշտոնական կայքէջ - http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ - https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ -https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀ, Երևան

Վարդանանցփակուղի 8                           

Հեռ.: (+374 93) 540 230


Փառատոնինախագահ` Հայաստանի «ՌոլանԲիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնիմամլոքարտուղար` ԿարինեԳրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected])