Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Վիրավոր զինծառայողներին սորտավորում՝ բուժում են միայն 44-օրյայի մասնակիցներին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը լայն իրավունքներ է սահմանում այն զինծառայողների համար, որոնք ծառայության ընթացքում հիվանդություն, խեղում կամ որեւէ այլ տիպի վնասվածք են ստացել, որոնց առողջությունը տուժել է ծառայության հետեւանքով՝ բանակում կամ պատերազմական գործողությունների մասնակցելիս, մարտական հանձնարարություններ կատարելիս եւ այլն։

Նման անձանց բուժման, ապաքինման, նույնիսկ առողջարաններում կազդուրման ծախսերը, օրենքի համաձայն, հոգում է Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն առողջապահության նախարարությունը նշված օրենքը ծալել-մի կողմ է դրել եւ բուժման ուղեգիր է տալիս միայն այն զինծառայողներին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Այս մասին մեզ հայտնեց բանակում վիրավորված, հաշմանդամ դարձած մի երիտասարդ, ով դիմել էր առողջապահության նախարարություն՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով։ Նրա հայտը նախարարությունը մերժել է ակնհայտ ապօրինի պատճառաբանությամբ։
Զինծառայողին տրված պատասխանում, որպես պատճառ, նշված է․ «Վիրավորումը չի ստացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ»։

Փաստորեն, առողջապահության նախարարությունը որոշել է ֆինանսավորել միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական բուժումը։ Մյուս բոլորին, ովքեր նույնպես  մարտական գործողությունների մասնակիցներ են կամ տուժել են բանակային ծառայության ընթացքում, նախարարությունը մերժում է։ Մեր տեղեկություններով, նման գործելակերպի պատճառն այն է, որ նախարարության բյուջեն ահռելի ճեղքվածք ունի։

Պետպատվերի համար տրամադրվող գումարների մոտ 4 մլրդ դրամի դեֆիցիտ կա, որը նախարարությունը որոշել է լրացնել օրենքը խախտելով եւ զինծառայողներին դասակարգելով։ Սա կրկնակի հետաքրքիր է վերջերս հրապարակված վիճծառայության տվյալների ֆոնին, որոնցից հետեւում է, որ 5 տոկոս տնտեսական աճ ունենք, որ աճել ենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի։ Այդ դեպքում, եթե իշխանական այս հավաստիացումները ճիշտ են, ինչո՞ւ չենք կարողանում առողջապահության բյուջեն ապահովել ու տուն ենք ուղարկում հիվանդ զինծառայողներին։ Ի՞նչ իրավունքով է խախտվում զինծառայողների բժշկական օգնության եւ սպասարկման կարգը։

Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով հանձնաժողովից հայտնեցին, որ իրենք էլ են նման մի քանի բողոք ստացել։ «Չէի ասի, որ դա օրենքի խախտում է։ Հավանաբար, կա ժամկետի խնդիր, այս պահին պետպատվերը սահմանված է միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների համար, բայց սա առողջապահության նախարարության պատասխանատվության ոլորտն է։ Այնտեղից տեղեկություն ստացեք»,- ասաց վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։

Առողջապահության նախարարությունից մեր հարցն «իգնոր» արեցին։ Հրապարակում ենք նախարարության պատասխանը զինծառայողին՝ վերջինիս անուն-ազգանունը փակելով։

Նյութի աղբյուր՝ Hraparak.am