Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան

Երազանք պահեք, փակ աչքերով ընտրեք միրգն ու իմացեք՝ ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում…

Ձեզնից պահանջվում է ցանկություն պահել, փակ աչքերով ընտրել ծառի վրա պատկերված մրգերից մեկը։

1. Ձեզ հատուկ է ադեկվատ ինքնագնահատականը և ինքնավստահությունը։ Ձեր ցանկությունն անպայման իրականություն կդառնա, քանի որ կներդնեք բոլոր ջանքերը՝ երազանքներն իրականություն դարձնելու համար։

2. Լի եք էներգիայով, նպատակասլաց եք։ Պատրաստ եք ամեն ինչ ձեր ձեռքը վերցնել։ Դա վերաբերում է նաև ամենաանիրականանալի երազանքներին։\

3. Այն մարդկանց թվին եք պատկանում, ովքեր սովոր են ապրել և գործել՝ կախված հանգամանքներից։ Հաճախ եք գերադասում «լողալ ալիքի ուղղությամբ»՝ այնքան էլ չձգտելով փոխել ձեր ճակատագիրը։ Աշխատեք դառնալ ավելի նպատակասլաց, ավելի շատ հավատացեք ինքներդ ձեզ և ձեր հնարավորություններին։ Այդ դեպքում բոլոր ցանկություններն իրականություն կդառնան։

4. Պահանջկոտ եք։ Սա վերաբերում է ինչպես շրջապատող մարդկանց, այնպես էլ ինքներդ ձեզ։ Եթե որևէ բան եք մտածել, ինքներդ ձեզ որևէ վերապահում չեք անի, ամբողջ ուժով կգնաք դեպի երազանքի իրականացում։ Մի հանձնվեք. դուք ճիշտ ուղղությամբ եք շարժվում։

5. Ձեր իմպուլսիվությունը հաճախ թույլ չի տալիս հասնել ցանկություններին։Մի շտապեցրեք ինքներդ ձեզ, շնչեք, արտաշնչեք, ձեր ցանկությունն անպայման իրականություն կդառնա, եթե թեթևացնեք ճնշումը։

6. Հաջողակ եք, միևնույն ժամանակ՝ ալարկոտ։ Ցանկությունն իրականություն դարձնելու համար շարժվեք այդ ուղղությամբ։

7. Ձեր ցանկությունն անպայման կիրականանա, բայց ժամանակ է հարկավոր։Զինվեք համբերությամբ։

8. Ամենայն հավանականությամբ, կենտրոնացած եք ձեր ցանկության վրա։«Մոռացեք» դրա մասին, դադարեք մշտապես մտածել դրա մասին և կտեսնեք, որ արդյունքը երկար սպասեցնել չի տա։

9. Ձեր ցանկությունը շուտով իրականություն կդառնա։ Բայց մեծ է հավանականությունը, որ կհարցնեք ինքներդ ձեզ՝ իսկ ինձ դա հարկավո՞ր էր։

10. Ձեր ցանկություններում համեստ եղեք։ Հնարավոր է՝ շատ բան եք ցանկանում։

11. Ձեր ցանկությունը մինչ այժմ չի իրականացել միայն մեկ պատճառով. դուք որևէ ջանք չեք գործադրել դրա համար։

12. Ձեր ցանկությունը գրեթե իրականություն է դարձել։