Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ ԱԻՆ-ի կողմից այսպիսի կարողություններ ստեղծելը շատ կարևոր է և կարծում եմ՝ այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչ կարողություններ ենք մենք ձեռք բերել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հետաքրքիր է, որ անցած տարվա վարժանքների ժամանակ որոշակի տեխնիկա դեռ չկար, նույնիսկ դրոնների մասով ավելացրել ենք: Դրոնները այս վարժանքներում շատ օգտագործվում է: Այս առումով շատ գնահատելի է կատարված աշխատանքը»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին՝ Գրիգորյանն ընդգծեց. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին ևս հնարավորինս արագ լուծենք»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...