Դատավորը կոպիտ խախտմամբ է անփոփոխ թողել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը. պաշտպանը կդիմի ՄԻԵԴ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կոպիտ խախտմամբ է անփոփոխ թողնել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ դատարանը չի ապահովել իր պաշտպանյաի՝ լսելի լինելու իրավունքը և առանց Մանվել Գրիգորյանի խոսքը լսելու՝ նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել։
«Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Մնացական Մարտիրոսյանը շտապում էր ժամ առաջ Մանվել Գրիգորյանի փախանման միջոցն անփոփխ թողնել՝ ցույց տալու համար, թե ինչ կամակատար դատավոր է»,–ասաց նա։
Լևոն Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական կողմը ներպետական ատյաններում սպառել է պաշտպանության գործիքակազմը և օրենով սահմանված կարգով դիմելու են ՄԻԵԴ։
Գրիգորյանի պաշտպանները ցանկանում են ՄԻԵԴ–ում վիճարկել նաև Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատարանի որոշման օրինականությունը։
Ըստ Բաղդասարյանի՝ Մանվել Գրիգորյանի գործով ակնհայտ է միջամտությունը։
«Քիչ է, երբ վարչապետը հայտարարում է, ոչ չի միջամտելու դատական համակարգի գործերին, նա նաև պարտավոր է պարզել, թե ովքեր են այն անձինք, ովքեր անօրինական գործառույթներով փորձում են ազդել դատական ակտի այս կամ այն ելքի վրա»,–ասաց նա և հավելեց. «Կա միջամտություն, հակառակ դեպքում դատարանը պարտադրված կլիներ արդարադատություն իրականացնել»,–ասաց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի