Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել
Վիդեո

Հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային՝ դե ֆակտո իրողություն դարձած նման դրսևորումներով․ այսինքն՝ ճանապարհն այնպես է կառուցվելու, որ որոշ հայկական գյուղեր դուրս մնան․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Այս ընթացքում գործընթացների մշտադիտարկումը ինձ հուշում է, որ հավանաբար հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային, դե ֆակտո արդեն իրողություն դարձած նման դրսևորումներով։ Այս մասին  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։

«Այսինքն՝  ճանապարհն այնպես է կառուցվելու, որ որոշ հայկական գյուղեր դուրս մնան այդ ճանապարհից և դատարկվեն։ Հանրությունը, մենք պետք է ուշադիր լինենք, որ գաղտնի պայմանավորվածության և փաստի առաջ չկանգնացնեն երկիրը, ինչը տեղի է ունենում հիմա»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանության արձագանքին՝ այդ ոստիկանական կետի վերաբերյալ, Հայկ Մամիջանյանն ասաց, որ իշխանության արձագանքն ավելի լավ է չլինի, քանի որ ինչ-որ ասում են, ավելի շատ վնասելու է երկրին, և իրենք կա՛մ չեն հասկանում, կա՛մ հասկանալով են ասում։ «Այսինքն՝ այն բոլոր խոցելի կետերը, որոնք առաջանում են մեր երկրի արտաքին քաղաքականության համար, այն  պատճառով է, որ Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ Խորհրդային Ադրբեջանի տարածք է, դրա տակից դուրս չենք գալու»,–ասաց նա։

Մամիջանյանը նշեց, որ խորհրդային քարտեզները պետք է հստակեցվեն, քանի որ դա մեկ քարտեզ չէ, այլ տարբեր տարիներին եղել են տարբեր քարտեզներ, և մեր երկրի արտաքին դիվանագիտական բոլոր օղակները պետք է ունենան այն գրագիտություն, որ կարողանան որպես հիմք օգտագործել այն քարտեզը, որը Հայաստանի համար ավելի ընդունելի է, ավելի իրական է ցույց տալիս մեր հողերը։