Ների՛ր ինձ. դարձիր մեր պահապան հրեշտակը. Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մասին
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, անժամանակ կյանքից հեռացած Հայկ Հակոբյանի կինը, ինստագրամյան իր էջում ընտանեկան տեսանյութ է հրապարակել և մակագրել.
«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես եւ չես ապրի մինչեւ Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում եւ ինչու ինձ մենակ թողեցիր այդ մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա մեր երեխայի սրտում լցնել քո տեղը։ Եվ չգիտեմ՝ ինչպես ասել նրանց այդ մասին, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք թույլ չի տա նեղացնել։
Առանց քեզ ես մնացի թույլ եւ անուժ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որ փողոցում ոչ ոք նրան այդ մասին չասի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով եւ պատկերացնում անգամ չունի, թե ինչու է ամբողջ աշխարհը սգում։ Եվ չեմ կարող նրան ասել, պարզապես չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու է Աստված տանում լավագույններին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը եւ երբեք չեմ կարողանա։
Հանգիչրւ խաղաղում։ Բայց խոստացիր միշտ կողքիս լինել։ Դարձիր մեր պահապան հրաշտակը։ Իմ ամենահարզատ մարդ։ Ներիր ինձ»,- մյուս հրապարակման մեջ գրել է Անահիտը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի