Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան
Քաղաքականություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների օրակարգը նույնն է. իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ հեռացնելը․ Արթուր Վանեցյան

««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների օրակարգը չի փոխվել․ օրակարգն այս իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ հեռացնելն է»,- Civilnet-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Հայաստան դաշինքը հայտարարել է, որ փողոցային պայքարի միջոցով գեներացնելու է հանրային դժգոհությունը և հասնելու է իշխանափոխության։ Ես՝ որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել և իմ ուժերի ներածի չափով աջակցել ցանկացած ուժի, առավել ևս՝ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերներին՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար»,- հավելել է նա։

Արթուր Վանեցյանը, խոսելով արդեն «Հայրենիք» կուսակցության անունից, կարծիք է հայտնել նաև, թե որքանով է իրատեսական հենց այս փուլում փողոցում պայքար սկսելով՝ հասնելն իրական ընդդիմադիր ուժերի հայտարարած օրակարգի կյանքի կոչմանը։

«Այս պահին ես համարում եմ, որ դեռ չի հասունացել այն պահը, երբ փողոցային պայքարի միջոցով մենք կկարողանանք գեներացնել այնպիսի դժգոհություն, որով հնարավոր լինի հեռացնել այս իշխանություններին, որովհետև ընտրությունները նոր են անցկացվել, իշխանությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանը տիրապետում է մանիպուլյացիայի արվեստին՝ գրեթե 100 տոկոսով և դեռևս կարողանում է մանիպուլացնելով հանրության մի մեծ հատվածի՝  նրան հեռու պահել իր դեմ ցանկացած բողոքի ակցիայից»,- ասել է նա։