Գլխավոր դատախազը խոստացել է՝ ներկայացրեք փաստեր և կձերբակալի Նիկոլ Փաշինյանին․ Արթուր Ղազինյան
Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ։ Մեր հազարավոր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակը ուղղակի նվիրվեց թշնամուն։ Նվիրելու ձևն ընտրվեց պատերազմի միջոցով։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Երբ իշխանությունը հրաժարվում է քրեական գործեր հարուցել, հրաժարվում է իրավական ճանապարհով իրավիճակը հանգամանքները հետաքննելուց, ստիպված քաղաքական ընդդիմությունը գնում է իր ձեռքի տակ գտնվող գործիքակազմի օգտագործման։ Այսինքն քաղաքական մակարդակում քննիչ հանձնաժողովների ձևավորման, որովհետև ընդդիմությունը չունենալով լծակներ իշխանության մեջ հետաքննություն իրականացնելու համար, ձեռնամուխ է լինում քաղաքական մակարդակով։ Անցյալ տարվա նոյեմբերից հետո ներկայացվել էին միայն 6-7 հաղորդումներ հանցագործության մասին պետական դավաճանության հանցակազմով, նաև ներկայացվել էր հաղորդում տարածքային ամբողջականության դեմ ուղղղված գործողությունների հիմքով և որևէ քրեական գործ չհարուցվեց դատախազությունը հրաժարվեց»,- ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովին, Ղազինյանը հիշեցրեց, որ իշխանությունն առաջ անցնելով ինքը փորձեց ստեղծել այդ հանձնաժողովը, որ պետք է ստեղծվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ձևաչափով, սակայն 4-րդ ամիսն է, որ այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի արվում։
Մանրամասն՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին