Իշխանական քաղաքական, քարոզչական հերթական փուչիկի պայթեցումից բացի, Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում.Տիգրան Աբրահամյան
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ գիշերը 00.00-ից հետո, Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածին սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել, այսինքն՝ մաքսակետեր տեղակայել։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
ԱԽ քարտուղարի խոսքից ստացվում է, որ Գորիսից Կապան Որոտանով և Շուռնուխով երթևեկելու պարագայում, Ադրբեջանը համապատասխան ընթացակարգերով անվտանգային և մաքսային ստուգումներ է իրականացնելու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար։
Այս իշխանությունները մինչև վերջերս պնդում էին, որ իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունեն այդ ճանապարհով հայկական մեքենաների անխափան երթևեկության համար, սակայն պարզվեց, որ իրականում այդ պայմանավորվածությունը գործելու էր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։
Այսպիսի ռեժիմի սահմանման մասին Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել մինչև Ադրբեջանի իրազեկումը, որովհետև իր խոսքում ԱԽ քարտուղարը նշում է, որ իրենք նախապես քայլեր են ձեռնարկել և նույնանման սահմանային ռեժիմ իրականացվելու է նաև հայկական կողմից։
Դե ինչ ասեմ՝ իշխանական քաղաքական, քարոզչական հերթական փուչիկի պայթեցումից բացի, Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին