Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ժամանց

Երիտասարդը գտավ մաշված դրամապանակ. դուք անգամ պատկերացնել չեք կարող, թե ինչ պատմության մեջ ընկավ նա

Դուք  երբևէ փողոցում որևէ բան գտե՞լ եք: Հազվադեպ է լինում, երբ մարդիկ տեսնում են կորած իրեր և չեն  համարձակվում վերցնել՝ հավատալով վատ նախանշանի: Եվ լինում են  այնպիսի դեպքեր, երբ այն միանգամայն այլ ավարտ է ունենում:

Մի քանի տարի առաջ, ձմեռային մի օր երիտասարդը քայլում էր փողոցով և գտավ մի դրամապանակ: Դրամապանակում կար երեք դոլար և մի շատ հին նամակ:Հետաքրքրասիրությունը հաղթեց, այդ պատճառով տղան որոշեց կարդալ այն: Ծրարի վրա կար հետադարձ հասցե, իսկ ներսում գրված էր նամակի տարեթիվը… 1944:

Միայն պատկերացրեք՝ որքան անհանգստացնող էր այդ պահը: Նամակի բովանդակությունը առավել հուզիչ էր:
«Սիրելի Մայքլ: Մայրս արգելել է հանդիպել քեզ հետ: Ների՛ր ինձ և իմացիր, որ ես քեզ սիրում եմ և կսիրեմ: Քո Աննա»,—  միայն այս էր գրված հին նամակի թղթի վրա: Երիտասարդը որոշեց գտնել հասցեատիրոջը, քանի որ սա արդեն պատվի հարց էր: Նա զանգ տվեց տեղեկատու և փորձեց պարզել տվյալ հասցեի հեռախոսահամարը: Տեղեկատուի աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել նման տեղեկատվություն, բայց հետո այլ տարբերակ առաջարկեց:

Նա առաջարկեց, որ ինքը զանգահարի տվյալ համարով և իմանալով, որ համաձայն կլինեն զրուցել երիտասարդի հետ, կփոխանցի համարը վերջինիս:

Պարզվեց, որ Աննայի մայրն ապրում էր ծերանոցում: Բնակարանը այլևս նրա ընտանիքին չէր պատկանում: Նոր բնակիչների մոտ կար  և  հեռախոսահամարը և հասցեն, այդ պատճառով պատմությունը ունեցավ շարունակություն: Երիտասարդը զանգ տվեց նոր հեռախոսահամարով և պարզեց, որ Աննայի մայրն արդեն մահացած է, իսկ Աննան ևս գտնվում է ծերանոցում :

Նա գնաց ծերանոց և տնօրենի ուղեկցությամբ հանդպեց Աննային: Դա շատ հուզիչ էր:

Աննան  ջերմ ժպիտով և բարի աչքերով տարեց կին էր Այդ անհանգստությունն ու լարվածությունը  ապրեցին բոլորը:
«Ես նրան շատ էի սիրում: Նրա անունը Մայքլ Գոլդսթեյն էր: Ես ընդամենը 16 տարեկան էի, այդ պատճառով մայրս կատեգորիկ
դեմ էր մեր հարաբերություններին: Մայքլը շատ գգեղեցկադեմ երիտասարդ էր, նման Շոն Քոներիին: Եթե դուք նրան գտնեք, փոխանցեք, որ նրան ես այնքան եմ սիրել, որ այդպես էլ չեմ ամուսնացել»:
Հրաժեշտ տալով Աննային, նրանք իջան ներքև:  Պահակը անմիջապես հետաքրքվեց արդյոք այդ այց նրան օգուտ տվեց: երիտասարդը ասաց, որ հիմա գոնե գիտի այն մարդու ազգանունը , ում փնտրում է: Այլևս ո՛չ ուժ ուներ, ո՛չ ժամանակ:

Հանկարծ երիտասարդը հանեց գրպանից դրամապանակը. պահակը, տեսնելով այն ցնցվեց:

«Ես գիտեմ՝  այն ումն է: Դա  պարոն Գոլդսթեյնինն է: Նա ապրում է հարևան մասնաշենքում և երբ դուրս է գալիս զբոսանքի, անպայման կորցնում է դրամապանակը: Արդեն երեք անգամ կորցրել է»: Նման նորության երիտասարդը չէր սպասում: Նա շտապեց տնօրենի մոտ, իսկ հետո  միասին գնացին նշված մասնաշենք:

Հաճելի տղամարդը նստած էր բազմոցին և կարդում էր: Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդից դրամապանակի համար, բայց անգամ մտքով չէր անցնում, թե ինչ էր լսելու: Երիտասարդը խոստովանեց, որ կարդացել է նամակը, քանի որ միայ այդկերպ կարող էր գտնել, հասցեատիրոջը: Սկզբից այդ նորությունը ընդհանրապես դուր չեկավ տղամարդուն, բայց երբ երիտասարդը ասաց, որ ճանաչում է Աննայի, ամեն ինչ փոխվեց:

Ծերունին սեղմեց երիտասարդի ձեռքը և սկսեց հետաքրքրվել Աննայից: նա գիտակցելով, որ ամբողջ կյանքում սիելու է Աննային այդպես էլ չէր ամուսնացել: Երիտասարդը ծերունուն ուղեկցեց մյուս մասնաշենք, որտեղ Աննան էր: Հաջորդեց լռության վայրկյանները, քանի որ հանդիպել էին նրանց հայացքները:

Ճանաչելով միմյանց ծերունիները՝ չկարողացան զսպել արցունքները: Միմյանց գրկած՝ սկսեցին հեկեկալ, ապա նայեցին միմյանց աչքերի մեջ ու նորից գրկախառնված լաց եղան: Նրանց թողեցին առանձին:

Երեք շաբաթ անց երիտասարդը ստացավ հարսանեկան հրավիրատոմս: Ամուսնանում էին 76-ամյա Աննան և 78 ամյա Մայքլը: Նրանց առանձին սենյակ էին հատկացրել:

Գիտեք, այս ծերունիները  իսկական օրինակ են երիտասարդների համար: Հիասքանչ է, երբ ճակատագիրը սիրող զույգերին ի վերջո  միացնում է: