Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան Սրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պետական եկամուտներն աճում են, բայց դպրոցների համար փող «չի գտնվում»․ Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները այլևս որևէ կերպով չեն արտացոլում, իրական քաղաքական պատկերը. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները զրոյացվեցին շատ արագ և այլևս որևէ կերպով չեն արտացոլում, իրական քաղաքական պատկերը: Հանրային և քաղաքական տրամադրությունների առաջատարն անտարբերությունն է և անվստահությունը
Այսօր թե՛ ընդիմությունը և թե՛ հատկապես իշխանությունը ունեն քաղաքական լեգիտիմության դեֆիցիտ: Ընդիմության պարագայում ցավոք, իսկ այսպիսի անմեղսունակ իշխանության պարագայում օրինաչափորեն:
Վերջին ընտրական զարգացումները փաստում են, որ տեղական ընտրություններում ընտրողները գնում են ապաքաղաքական, իրենց հող ու ջրին կպած, իրենց դարդ ու ցավից տեղյակ, իշխանության թրի տակով չանցած, առաքինի մարդկանց և լավ վարչարարների հետևից: Հենց այդ մարդիկ շատ լավ պատկերացնում և հասկանում են, որ ընդիմության կամ իշխանության հետ ասոցացումը վնասելու է իրենց, իսկ տեղական մակարդակում մայրաքաղաքային կուսակցականա-քաղաքականացումը որևէ օրհասական տեղական խնդիր չի լուծելու: Ավելին, օրենքով պարտադրված քաղաքականացումից խուսափելու համար նրանք բուտաֆորիկ դաշինքներ են ստեղծում իրենց ազգանուններով: Ընտրությունը ձայն է և այստեղ հաղթում է նա, ով ճիշտ է հաշվում և ճիշտ է աշխատում: Երեկ տեղի ունեցած երեք խոշորացված համայնքներից երկուսում «լավ» է աշխատել «իշխանությունը», իսկ գրագետ և ճիշտ է աշխատել Կապանի քաղաքապետը:
Սա ցուցիչ է այն բանի, որ մարզերն ու քաղաքները, բնակավայրերն ու գյուղերը ապաքաղաքականանում, ապակենտրոնանում են մայրաքաղաքային քաղաքական դերակատարներից և դառնում են քաղաքականապես անտարբեր:
Սա սպասելի էր, ընդիմության պարագայում՝ մարդու, քաղաքացու, անձի հետ միջնորդավորված «սարի գլխից» կամ միտինգի հարթակից աշխատելու կամ բացառապես իրենց շահերով առաջնորդվող տեղական և քաղաքային «իշխանիկներին» շատ վստահելու, իսկ հիմա էլ իշխանության քաղաքական օրակարգին իր սեփական այլընտրանքային քաղաքական օրակարգը մրցակից և դիմադիր չդարձնելու երկար գործելաոճից հետո:
Իշխանության գործելաոճի պարագայում էլ սպասելի էր, որ սուտն ու կեղծիքը, ազգային, պետական, հանրային շահերի և պետության կազմաքանդման թաքուն գործելաոճը երկար թաքցնել հնարավոր չէր լինելու, իսկ հայկական պետության, հայ զինվորի, հայ մարդու ամենօրյա ռեժիմով պատվազրկումը երբեք չի ներվելու:
Ինքնապահպանման, դիմադրողականության շարժերը գնալով ավելի են մեծանալու՝ բերելով իշխող ռեժիմի ապալեգիտիմացման: Միայն այդ ժամ իշխանությունը կդառնա դանդաղկոտ, իր քայլերը տաս անգամ հաշվարկող, թույլ և վախվորած, երևի կդադարի տառապել «նախկինացավով», քանի որ դա էլ է ժամանակի մեջ կորցնելու իր դեմոնիկ ազդեցության էֆֆեկտը: Արդյունքում նրանք կվերածվեն դասական ավտոկրատ իշխանության, ում միակ խնդիրը սեփական իշխանության պահպանումն է, հանուն սեփական անվտանգության: Այդպիսի ապալեգիտիմ իշխանությանը տապալումից նույնիսկ չի փրկի իր լեգալությունը: Այս ամենին պետք է դեռ հասնել, իսկ ժամանակը շատ սուղ է: Ցավոք հանրային պրոտեստի գեներացիայի սխալ մարտավարության որդեգրման պարագայում նույնիսկ շատ ժամանակը չի օգնելու:
Չի կարելի մարդկանց, եթե կուզեք ժողովրդին որևէ բանում մեղադրել հատկապես չվստահելու, չաջակցելու, փողոց դուրս չգալու մեջ: Մարդիկ միշտ ապաքաղաքական են լինում, երբ քաղաքական առաջարկը ունի խոտաններ, մարդիկ դառնում են և քաղաքական և գիտակից և գործուն, երբ նրանց հետ աշխատում են ճիշտ, ազնիվ, հողին կպած, իրենց և երկրի շահը ցույց տալով և մեր ժամանակներում գրագետ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ տանում են գործողության, ճառ լսելու փոխարեն:
Քաղաքական գործողությունը սկսվում է անձնական օրինակով: Կազմաքանդվող երկրում բյուրոկրատ և ծայրահեղ հաշվարկող ընդիմությունը նույնքան անոմալիա է որքան անոմալիա է այդ երկիրը ավիրող փողոցածին և անդադար ռիսկի տանող իշխանությունը:
Մարդիկ հոգնել են քաղաքականությունից, քաղաքականացումից, կուսակցական պատկանելիությունից և կուսակցականացումից, բյուրոկրատացումից և պաթետիկ ընդիմախոսությունից, քաղաքական շահարկումներից, մի խոսքով «գող փիսո - քաչալ շուն» վիճակից, որովհետև դա անձամբ իրենց և փաստացի երկրին ոչինչ չի տալիս:
Մարդիկ հոգնել են իրենց հետ քաղաքական էլիտաների էլիտար աշխատանքից: Ընդ որում, թե հին և թե խոտանավոր նոր էլիտաներից:
Վեց ամսից լրանում է Փաշինյանին անվստահություն հայտնելու վետոի ժամկետը:
Մտածենք, պլանավորենք, աշխատենք, գործենք ճիշտ և շբվենք մարդկանց հետ ներքևից և խոնարհ, այլ ոչ թե վերևից մեղադրողի և պիտակավորողի դիրքերից: Խոսենք և առաջ տանենք բացառապես մեր ազգային, անվտանգային, հանրային շահը և ամենակարևորը դրանց լուծումներն ու առաջարկները անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական, ո՞ր բևեռը ի՞նչ կասի: Հիշեք կասի այն, ինչ կտեսնի և կհամակերպվի դրա հետ: Փաշինյան մերժելը արդեն հին քաղաքական թրենդ է, իսկ ո՞րն է առաջարկը: Հավատացեք մարդիկ առաջարկի են սպասում, այլընտրանքի են սպասում այլ ոչ թե պարբերական ընդիմախոսության և խրոնիկ դարձած անարդյունք մերժման:
P.S.Մերժվածը մերժված է, բայց,և՞:
Մնաց վեց ամիս...
12Razmik Martirosyan и ещё 11