Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին»
Քաղաքականություն

Խաչիկ Ասրյան. «Հայրենիք, ընտանիք և եկեղեցի. այդ ամենի համար է պայքարում «Հայ արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունը

Tsargrad.tv-ն գրում է.

«Հայ արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, որը իր ջոկատով մասնակցել է բոլոր Ղարաբաղյան պատերազմներին, խոսել է Tsargrad.tv-ի թղթակցի հետ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանում:

- Խաչիկ Մաիսովիչ, նոյեմբերի 8-ին՝  զինադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձի նախօրեին, Հայաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել։ Ըստ Ձեզ, այդ ակցիայով նրանք հասա՞ն իրենց նպատակին։

- Հանրահավաքի մասին մի բան կասեմ. խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին վաղուց էր պետք միավորել ուժերը ներկայիս արևմտամետ իշխանությանը պաշտոնանկ անելու համար։ Դա այն միակ նպատակն է, որ այժմ կարող է դնել Հայաստանի հայրենասեր ընդդիմությունը։ Այդ տեսակետից նպատակին ոչ միայն չի հաջողվել հասնել, այլ նաև մենք դրան մի քայլ էլ չենք մոտեցել։

-Ի՞նչ գործընթացներ եք նկատում Հանրապետությունում 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։

-Որպես ռազմական գործողությունների մասնակից ես իմ աչքով եմ տեսել պատերազմի ողջ սարսափը։ Աստծո կամոք իմ ջոկատում մարտական ​​կորուստներ չեն եղել։ Բայց դաժանությունը, ավերածությունները և մահը միշտ մոտ է եղել։ Սրանք միայն խոսքեր չեն։ Երբ տանը նստում ես տաք տեղը, ապա պատերազմն ընկալվում է որպես ինչ որ վերացական բան, և երբ տեսնում ես այն մարդկանց աչքերը, ում հարազատները մահացել են և ում տունը ավերվել է ռումբից, հասկանում ես, որ դա չպետք է լինի քո Երկրի վրա: Համոզված եմ, որ եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չհայտնվեին Լեռնային Ղարաբաղում (նշում՝ Արցախի), հայկական ժառանգությունը տարածաշրջանում պարզապես կջնջվեր։ Մի բան է ակնհայտ. Արևմուտքին դուր չի գալիս Ռուսաստանի ռազմական ներկայությունը Արցախում։ Ուստի այս պահին ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանի փոխարեն տարածաշրջան գան ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Մենք՝ որպես «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն, դա  թույլ չենք տա: Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը կարող է ապահովել միայն Ռուսաստանը և մեր եղբայրական ռուս ժողովուրդը. սա աքսիոմ է, որը փորձարկվել է դարեր շարունակ:

-Ի՞նչ եք նախատեսում անել Հայաստանի վատթարացող իրավիճակին հակազդելու համար:

-Ցավոք սրտի, պետք է հասկանալ, որ քանի դեռ իշխանության մեջ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, մենք այնքան էլ հնարավորություններ չունենք դիմակայելու երկրի կազմաքանդմանը  և այն ​​Արեւմուտքի գաղութի վերածելուն։ Դա կանխելու համար մենք պետք է գանք իշխանության և ավելի սերտ համագործակցենք եղբայրական Ռուսաստանի հետ։ Հիմա երկխոսություն է գնում միայն Արևմուտքի հետ, և սա է հայ ազգը ոչնչացնելու ճանապարհը։ ՆԱՏՕ-ի համար Հայաստանը պարզապես տարածք է, որտեղ ցանկանում են պատերազմել Ռուսաստանի դեմ։ Թուրքական մի քանի ռազմաբազաներ արդեն իսկ տեղակայված են Հայաստանի մերձակայքում։ Եթե ​​պարտվենք, հենակետերը կտեղակայվեն Երևանում:

- Հիմա, ըստ Ձեզ, ինչի՞ վրա պետք է կենտրոնանալ։ Դուք՝ որպես քաղաքական ուժ, ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։

-Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչը թույլ չի տալիս Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը լիովին կարգավորել։ Իմ կարծիքով, դա, անկասկած,  կառավարման ձևն է։ Այժմ ողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, և դա թույլ չի տալիս ուժային կառույցի մնացած ճյուղերին՝ օրենսդիր և դատական, ինքնուրույն գործելու։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում պետք է լինի նախագահական կառավարման ձև, և դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։ Հարցրեք մարդկանց կարծիքը: Իշխանությունը պետք է աշխատի մարդկանց համար, և ոչ հակառակը։ Համոզված եմ, որ գործող իշխանությունը գնալու է հանրաքվեի, իսկ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում ինքն իրեն կառաջադրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Մեր կուսակցությանը արդեն սկսել է ակտիվորեն նախապատրաստվել նախագահական քարոզարշավին. առաջիկայում կուսակցության մասնաճյուղեր կբացվեն հանրապետության բոլոր մարզերում։ Մենք մտադիր ենք քաղաքացիներին բացատրել, թե հավաքական Արևմուտքն ի՞նչ վտանգ է ներկայացնում հանրապետության համար, որո՞նք են նրա իրական նպատակները տարածաշրջանում և ինչո՞ւ է այդքան կարևոր համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Պետք է խոսել մարդկանց հետ:

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ներկայիս իշխանության գործունեությունը երկրի համար։

-Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը ձգձգվել է։ Եթե ​​ներկայիս իշխանությունը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղը ճանաչվի նրա մաս, ապա Հայաստանի համար դա կլինի ամենաողբերգական օրերից մեկը։ Երբ մեր կուսակցությունը գա իշխանության, հիմնական միտքը, որը մենք կփոխանցենք Բաքվին, հետևյալն է. «Արցախը կամ անկախ պետություն է լինելու, կամ Հայաստանի մաս։ Ուրիշ ճանապարհ չկա»։ Եթե ​​ներկայիս իշխանությունը չի կարողանում հասնել դրան, ապա մենք կպայքարենք մեր երկրի համար, որպեսզի հետագայում ստեղծենք ազգային-քրիստոնեական իշխանություն, որի համար սուրբ կլինեն հայրենիքը, ընտանիքը և եկեղեցին։