Իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասելիք չունի՞.Տիգրան Աբրահամյան
Ես դեռ չգիտեմ, թե ինչո՞ւ է հրաժարական տվել պաշտպանության նախարարը։ Պատճառները, իհարկե շատ են, իսկ նա ոլորտային առաջնահերթություններն այդպես էլ չսահմանեց, ըստ այդմ՝ լուծումներ տալու կարողություն չուներ։Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Բայց հարցն այն է, որ երեկվա միջադեպի անմիջական պատասխանատուն ԳՇ պետն է, իսկ նրա օրոք, հիշեցնեմ, որ ավելի մեծ մասշտաբի տարածքային կորուստ ունեցանք նաև այս տարվա մայիսին։
Հենց ԳՇ պետի անգործության պայմաններում, առաջին գծում ինժեներական/ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու և պատշաճ մարտական հերթապահություն չսահմանելու արդյունքում, թշնամին Սյունիքից-Գեղարքունիք, տարբեր տեղամասերում, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցում ապահովեց։
Կրկնում են՝ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու այնքան հիմք կար, որ նրան կարելի էր մեկ ամիս, օրը մի հիմնավորմամբ պաշտոնից ազատել, բայց դա ոչնչով չի փոխում ԳՇ պետի՝ ծառայության նկատմամբ անտարբերությունը և սահմանների նկատմամբ անպատասխանատու կեցվածքը։
Ճիշտ է՝ չեմ կարծում, որ Փաշինյանն այս ԳՇ պետին դեռ երկար է հանդուրժելու, երբ ժամանակն ու պահը գա կդատեն, կնստեցնեն կամ կճամփեն (չի բացառվում, որ երեքն էլ միասին), սակայն դա նրա համար, այլ հարցերում պատասխանատվությունից խուսափելու առիթ չի դառնա։
Պարոնայք սպաներ, գեներալներ, ովքեր դեռ չեն հասկացել՝ վստահ իմացեք։
Այս իշխանության համար ձեր կյանքն ու ճակատագիրն արժեք չունեն, սրանք պատրաստ են ձեզ հանձնել, դավաճանել, միայնակ թողնել սահմանին, միայն թե իրենց իշխանությունը չճոճվի, անձնական բարեկեցությունը չտուժվի։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին