Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Շողակաթը» լուծարեցին, իսկ փողերը կփոխանցեն Հանրայինին Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան
Քաղաքականություն

Իշխանություններ ,ու՞մ վրա եք «մուննաթ» գալիս. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Իշխանություններ ,ու՞մ վրա եք «մուննաթ» գալիս։
Ձեր կապիտուլյանտ ղեկավարի միանձնյա որոշմամբ մեր զորքերը 2020-ի դեկտեմբերին նահանջեցին եւ թողեցին Սյունիքը պաշտպանող ռազմավարական բարձունքներ եւ դիրքեր։
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը համարեցիք ադրբեջանական։
Խոնարհ «հարսի» նման համաձայնվեցիք ադրբեջանական մաքսակետերի տեղակայմանը Սյունիքում։
Հրաժարվեցիք պաշտպանել «Սեւ լճի 30 տոկոսը» ու հանձնեցիք թշնամուն։
Ձերբակալեցիք Սյունիքի ինքնապաշտպանության կազմակերպիչ համայնքապետերին։
Հայտարարեցիք դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու պատրաստակամության մասին։
Կառավարության նիստի ժամանակ օգտագործում էիք ադրբեջանական տեղանուններ ու ուրախանում «թուրքական դրական ազդակներից»։
Եվ վերջապես,պետության անվտանգությունն ամրապնդելու փոխարեն զբաղված էիք ընդդիմադիրների ձերբակալություններով ու սեփական զորախմբի ամրապնդմամբ։
Հիմա կապիտուլյանտն էլի մեղավորներ կնշանակի ու կհայտարարի թե «հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին» կամ «միջանցք»տրամադրելը արդեն մեր շահերից է բխում։
Աստված մեր նահատակների հոգին լուսավորի։