Նիկոլն իր ապաշնորհ խմբակով պետք է հրաժարական տա, սա՞ է իրենց ապագան. Վահե Հակոբյան
Մի մտավախություն ունեմ, որ խուճապ չսկսվի, կապանցիները որոշեն գալ դեպի Երևան և մնան այլընտրանքային ճանապարհի հույսին, որտեղ խցանում է: Այնտեղ կոլապսային իրավիճակ կստեղծվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ այս պահին ճշտում են հայկական կողմի զոհերի, գերիների և դիրքային կորուստների մասին տեղեկությունները:
Վահե Հակոբյանի հաղորդմամբ՝ բոլոր զորամասերը բերվել են մարտական պատրաստվածության:
Ինչ վերաբերում է սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված Ռուսաստանին դիմելուն, Վահե Հակոբյանն ասաց.
«Ես չգիտեմ՝ ինչպես են դիմել, հեռախոսով են դիմել, թե բանավոր: Այս ապաշնորհներն ԱԺ-ն դարձրել են հակառուսական հարթակ, ասում են՝ մի քիչ էլ ենք սպասում, եթե ռուսները չխառնվեն, այլ գործընկերներ մեզ կճարենք»։
Պատգամավորը նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը հենց այս պահին քննարկում է սահմանային իրավիճակը և դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա.
«Այստեղ այլ կարծիք չի կարող լինել, Նիկոլն իր ապաշնորհ խմբակով պետք է հրաժարական տա, նա Հայաստանը բերեց այս իրավիճակին: Սա՞ էր իրենց ապագան, այն մարդիկ, որոնք գնացել ընտրել են Նիկոլին, այս ապագան էին ուզում»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր կեսօրից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ծայրահեղ լարված է:
ՊՆ հաղորդմամբ՝հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել, կան զոհեր ու վիրավորներ, ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել է: ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի 15 զոհ:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին