Ինչու է աղմկում Թունյանը
Past.am-ը գրում է․
Երեկ ԱԺ-ում կայացած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, վերջինս հարց բարձրացրեց, թե որտեղ է Վահե Հակոբյանը և ինչու պիտի ինքը վարի նիստը: Ինչպես տեղում ասացին և հետո էլ լրատվանիջոցներից մեկին տված պարզաբանման մեջ նշել էր Վահե Հակոբյանը, նա իր գործընկերների գտնվում էր Սյունիքում` տեղում ծանոթանալու նախորդ օրը ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման հետևանքներին:
Սակայն «հարցուպատասխանն» այսքանով չավարտվեց: Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում Թունյանը նորից դժգոհություն հայտնեց, որ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ու հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը բացակայում են նիստից, այնինչ «Հայաստան» խմբակցությունը դեռ շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ առկա իրավիճակում, երբ ԱԺ-ում քննարկվում են ոչ առաջնային կարևորության հարցեր, չի մասնակցելու այս նստաշրջանի նիստերին:
Կարելի՞ է արդյոք այս ամենից անել հետևություն, որ իշխող Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության առաջնահերթություններն ամենևին չեն վերաբերում արդեն 1 տարուց ավել մեր երկրին պատուհասած անվտանգային լրջագույն խնդիրներին, օր օրի մեծացող Եռաբլուրին, Բաքվի բանտերում պահվող ու ավելացող գերիներին, Արցախի, այժմ էլ նաև Հայաստանի` օր օրի նեղացող սահմաններին:
Ու այս ամենից հետո զավեշտն այն է, որ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. այլ կերպ ասած` Հայաստանի գլխին առ այսօր չդադարող պատերազմ բերած քաղաքական ուժի ներկայացուցիչը բողոքում է, որ ընդդիմության ներկայացուցիչը հստակ զատում է կարևորը անկարևորից: Իսկ գուցե ՔՊ ներկայացուցչի համար այդքան էլ զարմանալի չէր Ադրբեջանի անբռնազբոս պահվածքի հերթական դրսևորումը, որի ընթացքում մեր կորուստների շարքը համալրվեց:
Ու ինչպես կասեր Պարույր Սևակը` դե ե´կ, Վարդապե´տ, ու մի խենթանա...




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին