Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում. Վահե Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն անդրադարձել է վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Կապանի օդանավակայանի և ավիափոխադրողի կողմից չվերթների չեղարկման հարցին:
Հակոբյանը նշել է, որ Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում և երբ Փաշինյանը հետնահանջի հրաման է տվել, ադրբեջանցիները եկել ու դիրքավորվել են օդանավակայանից 100-120 մետրի վրա։
Ըստ պատգամավորի` ավիափոխադրող որևէ ընկերություն պարտավորություն չի վերցնի ու անվտանգության երաշխիքներ չի տա՝ այդտեղ չվերթներ իրականացնելու համար։ Մինչև չհստակեցվի, թե որտեղ են կանգնած հայկական եւ ադրբեջանական կողմերը, չլինի բուֆերային տարածք, այդ օդանավակայանը չի կարող շահագործվել։
Պատգամավորը նաև անդրադարձել է օդանավակայանի կառուցման համար Կառավարության հատկացրած դրամական միջոցներին՝ նշելով` ինչի՞ համար հատկացվեց այն 40 մլն դրամը, երբ օդանավակայանը վաղուց պատրաստ էր․ հավանաբար, պարգևավճարների համար:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...