Հայտնվել եմ գժանոցում, գժվել եմ, Լյովկա Քոչարյանն էլ ինձ ծեծել է. Ավետ Բարսեղյան
Ավետ Բարսեղյանն Tert.am.life-ի Liferoom-ի շրջանակներում առաջին անգամ խոսել է այն խոսակցությունների մասին, որոնց համաձայն՝ ինքը տարիներ առաջ հայտնվել էր հոգեբուժարանում:
Ավետը նշել է, որ դեռ 2001-ին ունեցել էր ծանր ընկճախտ, որը կրկնվել էր 2007-2008-ներին: Ըստ Ավետի՝ այդ շրջանում ամեն տեսակի բամբասանք լսել էր իր մասին.
«Այդ մեկ տարին դադար էի վերցրել, քանի որ հոգեբանական առումով ինձ համար վատ շրջան էր, տանն էի ու ոչինչ չէի վարում: Շատ վատ էր, բայց իմ կյանքում չկա շրջան, որի մասին թաքցնեմ: Ասում էին, թե մեռած հորս հետ հայտնվել եմ գժանոցում, գժվել եմ, Լյովկա Քոչարյանն էլ ինձ ծեծել է»,-ծիծաղելով պատմել է Ավետը:

Ավետի խոսքով՝ ինքը երբեք չէր հայտնվել հոգեբուժարանում, սակայն ճնշված էր: Այդ ամենն Ավետը կապում էր այդ շրջանում ունեցած գերհոգնածության հետ, որից էլ իր մոտ արթնացել էր էքստրասենսոր հատկություններ. ի դեպ, Ավետը դա ժառանգել է հորից:
Ըստ Ավետի՝ այդ շրջանում նա թղթին էր հանձնում իր կանխատեսումները, որոնց հիմա նայելիս հասկանում է, որ կատարվում են:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար