Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան
Վիդեո

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)

Ուկրաինայի Լվով քաղաքի կենտրոնում գտնվող հայկական անվանում ունեցող փողոցում նոյեմբերի 26-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։ Բացմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Լվովի մարզի նահանգապետը, Լվովի քաղաքապետը, նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։

Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք մասնակցություն են ունեցել Լվովում հյուպատոսության բացման կազմակերպման գործում․ «Հայերը շատ վաղուց են այստեղ ապրում և այս քաղաքի հիմնադիրներից են: Սա Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունն է, հայկական համայնքն է, մեր հայկական թեմն է, սա այս քաղաքի ու մարզի ղեկավարությունն է։ Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, և հուսով եմ, որ մենք արժանապատիվ աշխատանք կցուցադրենք, մեր հայ համայնքի հետ միասին կբարձրացնենք գործունեության մակարդակը` ի շահ հայ ազգի, քաղաքի, ի շահ Ուկրաինայի ու Հայաստանի»,- նշել է հյուպատոսը:

Բացման խոսքում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Կարապետյանը խոսել է Լվովում հայերի ավանդի, հայկական ժառանգության մասին` հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանն իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացման հարցում․ «Հետաքրքրական է, որ օրը համընկնում է Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի հետ։ Կարծում եմ՝ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին հանդիպումների ընթացքում, մասնավորապես երկկողմ հարաբերությունների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության ուղղությամբ, լավ հիմք են տալիս դեսպանության հետագա աշխատանքի համար և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից»,- ասել է նա։

Ընդգծվել է հայերի դերը Լվովում, քանի որ այնտեղ հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Հայ համայնքը համախմբված է Լվովի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է:

Նշենք նաև, որ մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկու և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սալդովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Լվովի տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները։