Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյան. Իսկ ինչո՞ւ չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է իր եղբորն առնչվող ասֆալտապատման մրցույթի տենդեր շահելուն վերաբերող հանրային հնչեղություն ստացած հարցին։ Մեկնաբանը մասնավորապես հարցրել է` խնդրահարույց չէ՞ արդյոք այն, որ  Սիմոնյանի  եղբայրը շահում է նման տենդերներ եւ արդյո՞ք դա կոռուպցիա չէ։

«Եկեք պարզենք՝ կոռուպցիա է, թե՝ ոչ: Այդքան գումարներ են ծախսվում. այդ լրատվամիջոցները, հետաքննող լրագրողները գրանտներ են շահում, հարցազրույցներ են տալիս, եւ դա բավարարում է միայն, որ ֆիքսում են, որ իմ եղբայրն աշխատում է մի տեղ՝ որպես հասարակ աշխատակից։ Եւ բավարարվում են նրանով, որ գնում են եւ 86 տարեկան տատիկիս դռան ետեւից նկարում են եւ ասում, որ տանը մարդ չկա:

Գիտեք՝ դա կոռուպցիա կլիներ, եթե այդ ընկերությունն անհավասար պայմաններում լիներ, եւ այդ ընկերության գոնե 1 տոկոսը պատկաներ իմ եղբորը: Իմ եղբայրը երկու բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ է, որը տարբեր աշխատանքներում իրեն շատ լավ է դրսեւորել եւ այդ մրցույթները շահելը կամ չշահելը որեւէ ձեւով չի անդրադառնում իր աշխատավարձի կամ եկամուտի վրա: Նա ժողովրդի լեզվով ասած՝ աշխատավարձով աշխատող է։ Եկեք հասկանանք՝ ամբողջ այդ աղմուկը բացի նրանից, որ իմ անունն են ավելացնում։ Իսկ ինչու չի գրվում, որ այն կազմակերպությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը, չի շահել մոտ 15 տենդեր»: Նա հավելել է, որ այդ ոլորտում ամենամեծ աշխատանքը կատարում է եւ հաճախ շահում է ընդդիմադիր առաջնորդներից մեկի բարեկամի ընկերությունը: «Իսկ ինչու չեն գրում, որ այդ բարեկամը կարող է իշխանության հետ կապված է, եւ իրենք էլ են տենդեր շահում: Եկեք այդ տրամաբանությունն օգտագործենք: Նորից եմ ասում՝ մարտահրավեր են չակերտավոր նետում բոլոր այն մարդկանց, որոնք առավոտյան արթնանում են եւ իմ անունն ու ազգանունը գրում են, որպեսզի այդ նյութը կարդացվի: Գտեք այդ կոռուպցիան»,- նշել է նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ ամենն արվում է երկու պատճառով: Առաջին՝ զուգորդվում է իր հաջողված այցով որեւիցէ երկիր, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Լրատվական դաշտում, կարծես, պայմանավորված այցից անմիջապես հետո սկսում են խոսել Ալեն Սիմոնյանի մասին:

Երկրորդ՝ կարող է այն ընդդիմադիր ղեկավարի բարեկամը, ով տիրապետում է այդ նույն ոլորտում  ծավալով ամենամեծ աշխատանքներին, ցանկանում է նույնիսկ այսօր այդ միջոցով (անունն էլ անկեղծ ասած չգիտեմ)  այդ ընկերությանը դուրս հանել մրցակցությունից, որպեսզի վախենան..․