Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «44-օրյա պատերազմի օրերին, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բաբայանը վերջին օրերին, տարբեր լրատվամիջոցների բավականին ուշագրավ տեղեկություններ է փոխանցել:
Ըստ Բաբայանի՝ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները, այսինքն՝ իշխանությունը փորձում է վերացնել իր հետքերը:
Ճիշտ է՝ վերջինս պնդում է, թե տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց ակնհայտ է, որ առանց իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա:
Հիշեցնեմ, որ Բաբայանին իշխանությունը նախատեսել էր ընդգրկել ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում՝ որպես փորձագետ ու փաստացի հանձնաժողովի աշխատանքը դեռ չսկսված, պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարական բունկերում գտնվող անձանցից մեկն, ըստ էության, սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Եթե հիմնվենք Բաբայանի հայտարարությունների վրա, ապա ամենայն հավանականությամբ, ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը դրա համար է ուշանում, որովհետև մինչև գործընթացի մեկնարկը ստացվում է, որ իշխանությունը զբաղված է պատերազմի օրերին իր արածի ու չարածի հետքերի մաքրմամբ:
Իրավապահ մարմիններից ակնկալիքներ չունեմ, չնայած համոզված եմ, որ հետևում են Սամվել Բաբայանի հայտարարություններին, բայց իմ ասելիքն ուղղված է լրիվ այլ դերակատարներին, նրանց ովքեր ստանձնել են ՊՆ-ում «չիստկաներ» անելու գործընթացը:
Պատերազմի թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին բոլորը լավ գիտեն՝ Նիկոլ Փաշինյան, նրան սպասարկած գործիքներին ևս:
Սակայն իշխանություններին ապահովագրող և պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ՝ լինի քաղաքացիական հատուկ ծառայող, զինվորական կամ այլ կարգավիճակ ունեցող անձ, ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները:
Պատմություն սրբագրելու, առավել ևս՝ հանցագործություն պարտակելու այդ անփառունակ գործառույթը որևէ մեկը չի կարող մարսել և վաղ թե ուշ դա բացահայտվելու է, իսկ մեղավորները դավաճաններ են հռչակվելու»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...