Miss Grand International. տեսեք, թե ինչ եղավ, երբ հայ մասնակցի կոշիկը պոկվեց հենց բեմում
Այս օրերին ընթանում է Miss Grand International գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է 3-րդ «Վիցե միսս Աշխարհ Արմենիա 2021» 24–ամյա Քրիստինա Այանյանը Բոստոնից։ Մինչև այդ նա հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, դարձել է 1–ին «Վիցե միսս Մասաչուսեթս»–ը։
Մրցութային փուլերց մեկի՝ լողազգեստով ելույթի ժամանակ Քրիստինայի կոշիկը պոկվել է, սակայն նա խուճապի չի մատնվել , հենց բեմում հանել է կոշիկն ու ելույթը շարունակել բոբիկ։
Tert.am Life–ի հետ զրույցում Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանն ասաց, որ սա մեծ աժիոտաժ է առաջացրել մրցույթի շրջանակում։

«Ես մտավախություն ունեի, որ դա կարող է վատ ազդել ելույթի վրա, բայց հակառակը՝ բոլորին տպավորել է, թե Քրիստինան ինչպես է դուրս եկել իրավիճակից։ Իհարկե, ոչ ոք չէր ցանկանա նման պատասխանատու պահին կոշիկը պոկվեր։ Այդ կոշիկով քայլելն անհնար է եղել, Քրիստինան շատ լավ է կողմնորոշվել․ ոչ թե քարշ է տվել մինչև հետնաբեմ, այլ հանել է, պարելով քայլել, դահլիճում շատ բարձր ծափահարություններ են սկսվել, բոլորը սատարել են իրեն»,– ասաց Գոհարը։
Գոհարը նշեց, որ կոշիկը տրամադրվում է մրցույթի կազմակերպիչների կողմից, հայկական պատվիրականության գործոնն այդտեղ չկար։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարին տպավորել է Քրիստինայի պահվածքը։ «Քրիստինան իրենց բացարձակ չկորցրեց։ Ելույթին հաջորդած հարցազրույցի ժամանակ էլ շատ սիրուն փիլիսոփայելիս է այդ թեմայով։ Ասել է, որ կյանքում էլ է այդպես․ լինում են իրավիճակներ, երբ ընկնում ես, պետք է արագ կողմնորոշվես, կանգնես ու, անգամ, պարելով առաջ գնաս»,– պատմեց Գոհարը։
Նա նշեց, որ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի ժամանակ Քրիստինան իր ֆավորիտներից մեկն էր․ «Մինչև այս նա մի քանի մրցույթի է մասնակցել։ Նախամրցութային ընթացքում էլ ես համարում էի, որ նա ամենապատրաստված, հասուն և փորձառու մասնակիցն էր, սակայն ես չեմ քվեարկում։ Ժյուրիի ընտրությամբ նա 3-րդ «Վիցե միսս»–ն էր։ Ժյուրին նրան չընտրեց, բայց ես որոշեցի ուղարկել Miss Grand International մրցույթին»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ Քրիստինան իրեն արդարացրել է, նաև շատ լավ հարցազրույցներ է տվել՝ խոսելով պատերազմի, խաղաղության մասին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար