Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել հայ գերիներին խոշտանգելու մասին արտահերթ հրապարակային զեկույցը. Ծովինար Խաչատրյան

ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպաններ՝ Սիրանուշ Սահակյանի և  Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության՝ նշեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ դեկտեմբերի 7-ին տարածած գաղտի նկարահանած տեսանյութը տարընթերցումների ևս մեկ առիթ է տվել:

 Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը:

 Երեկ տարածված տեսանյութում  երիտասարդը հետաքրքրվում է Ալեն Սիմոնյանի կողմից սեպտեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկից և Սիմոնյանն էլ պատասխանում է հենց դրան:

 «Հարց. Նման բաների մասին չենք խոսում, ճիշտ կասե՞ր ուզում եք ասել, որ էդ ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) հնարել էր, թե Արման Թաթոյանն էր հնարել … 

 Ալեն Սիմոնյան- Չէ, չէ, չէ, Արման Թաթոյանը չէր հնարել, բայց էն ինչ որ ինքը (նկատի է առնվում պատգամավոր Աննա Մկրտչյանին) արեց, ոչ դա պետք չէր անել, որովհետև ես ստեղ կարող եմ ասել, որ մարդիկ կտտանքների են ենթարկվում, բայց էդ տղաները պետքա 40 օր հետո օրինակ հետ վերադառնային և ամբողջ ազգով ասել՝ գիտես ինչ իրեն բռնաբարել են և իրեն ստորացրել են հայ հասարակության մեջ էդ թեման պետքա… չեք նկարում չէ… պետքա ասես, որ չի կարելի վեր կենալ, ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) նստել նկարագրում ա մանրամասն հայ տղամարդուն ոնց են ստորացնում, ինչու ա ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին)  դա անում: Մենք գալիս ենք, ասում ենք կտտանքների են ենթարկվում, սպանում են, տանջում են, գնում ենք միջազգայինների հետ կռիվ ենք տալիս, ասում ենք հետ բերեք: Դա չի քննարկվում...»։

Առնվազն անհնասկանալի է, թե ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին, որում ներկայացված փաստերը, կրկնեմ, ԱԺ նախագահի կողմից երբևէ չի դրվել կասկածի տակ։ 

Հիշեցնեմ նաև, որ 2021 թվականի օգոստոսի 9-ի ԱԺ նիստից հետո «Aysor.am» կայքի լրագրողի հարցին, թե ում էր ուղղված Ալեն Սիմոնյանի հնչեցրած ռեպլիկը, ՄԻՊ-ի խոսնակը համամիտ է եղել իմ մեկնաբանությանը, որ ռեպլիկն առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին: 

Այնուամենայնիվ շնորհակալություն ՄԻՊ-ին և իրավապաշտպաններին համատեղ հայտարարության մեջ առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելն անթույլատրելի համարելու համար»: