Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

Բոլոր խնդիրները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանը չի բացառում ուժի կիրառման միջոցով միջանցքի ապահովումը, իսկ բանակցությունների տապալման պայմաններում դա հավանական է դառնում. Աբրահամյան

Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Խնդիրն այնքան նրանում չէ, թե ինչ ջանքեր է գործադրում (կամ չի գործադրում) ՀՀ իշխանությունը ցույց տալու իր վճռականությունը միջանցքի հարցը օրակարգից հանելու մասով։ Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պնդել այդ հարցը, այլ պարզ լեզվով հայտարարում, որ եթե այն դիվանագիտական ճանապարհով չկարգավորվի, ապա դա կիրականացվի ռազմական ճանապարհով։

Ի՞նչ է այս տեսանկյունից ձեռնարկում իշխանությունը արտաքին ճակատում՝ չեզոքացնելու կամ նվազագույնին հասցնելու հարձակման հավանականությունը։ Եթե կարճ, ապա ոչինչ։

Երկրորդ, ինչ է արվում թշնամու հավանական հարձակման ուղղություններում՝ թշնամու հնարավոր հարձակումը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կասեցնելու և ըստ անհրաժեշտության հարված հասցնելու համար։

Ընդ որում՝ ռազմական տեսանկյունից, մի շարք գործոնների հաշվարկը կարող է ցույց տալ, որ թշնամուն առավել արդյունավետ հակազդեցություն ապահովելու համար մեկնարկում անհրաժեշտ կլինի կետային հարվածներ հասցնել։ Բայց դրա համար եղած ռեսուրսների խորը հաշվարկ է հարկավոր։

Կրկնում եմ՝ բոլոր խնդիրները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանը չի բացառում ուժի կիրառման միջոցով միջանցքի ապահովումը, իսկ դա, այդ թեմայով բանակցությունների տապալման պայմաններում, առավել հավանական է դառնում»,- գրել է Աբրահամյանը։