Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

Հեղափոխության անդառնալի հետքը. Անժելա Նալբանդյան

2018 թվականին շատերը ցնծությամբ ընդունեցին հեղափոխությունն ու հեղափոխականներին: Դեռ էն ժամանակ ինչ-որ ներքին զգացողությամբ ուժգին մերժողականություն կար մեջս կատարվողի հանդեպ: Քաղաքական տեսանկյունից շատ եմ խոսել, ասել, մատնանշել, թե ինչ կործանարար հետևանքներ ունեցավ մեր երկրի համար «Նիկոլի դարաշրջանը», որը, ցավոք, դեռ չի էլ ավարտվել: Բայց հիմա ուզում եմ խոսել ավելի մարդկային, հոգեբանական հեղափոխության մասին, որը եկավ 2018-ին:
 
Մինչ հեղափոխությունը ես անգամ մտածել չէի կարող, որ որևէ մեկի հետ շփվելիս մտքում անվերջ մտածելու եմ «տեսնես նիկոլակա՞ն ա, թե՞, ամեն դեպքում, չէ...», ու դա ինձ համար այնքան առանցքային կլինի, որ ազատորեն չեմ շփվի մարդու հետ, մինչև չհամոզվեմ, որ նիկոլական չի: Այսպիսով, մարդկային պարզ շփումները ստորադասվեցին քաղաքական հայացքներին: Մարդիկ, ովքեր չունեն քաղաքական հայացքներ կամ անտարբեր են քաղաքականության հանդեպ, հիմա էնքան փոքր տոկոս են կազմում, որ ընդհանուրի մեջ գուցե ոչ էլ նկատվեն: Բայց վատն էն ա, որ ոչ միայն ես եմ «ստրախովկայով» շփվում մարդկանց հետ, մինչև ճշտեմ նրանց քաղաքական կողմնորոշումը, այլև նրանք` ինձ հետ: Վերլուծելով հասկանում եմ, որ էս ամենը ինձ համար վաղուց դադարել է քաղաքականություն լինել: Սա խորը հոգեբանական խնդիր է` արմատացած ողջ հայաստանյան հասարակության մեջ, և դա ունի շատ կոնկրետ պատճառներ:
 
Ես, անկեղծորեն, ցավ եմ ապրում, որ հայ հասարակության մեջ կա լուրջ պառակտում և հստակ գիտակցում եմ` որքան կործանարար է դա: Էդ պառակտման պատճառով ես որոշ հարազատ մարդկանցից բավական հեռացա, կամ էլ, գուցե, նրանք հեռացան ինձանից, էդ պառակտման հետևանքով ես կորցրի (վախենալով եմ էս բառն օգտագործում) լավագույն ընկերուհուս, էդ պառակտման արդյունքում մենք բոլորս վերածվեցինք սևերի ու սպիտակների... Սա ոչ միայն մաշում է հոգեպես ու ֆիզիկապես, այլև կենաց նոր կանոններ է սահմանում, որոնց հետ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել, որովհետև մինչ այդ ես ապրել եմ մի կանոնով` «մարդկայինը վեր է ամեն ինչից»: Իսկ հիմա ամենօրյա ռեժիմով սպասում եմ, որ մարդկային հարաբերություններում տեղի ունեցած էս հեղափոխությունը օր առաջ կավարտվի` հեղափոխականների հեռանալով, որովհետև այլ լուծում ես էս գորշ իրականությունից դուրս գալու ուղղակի, անկեղծորեն, չեմ տեսնում: