Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

«Ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ում լինի նախագահի փոփոխություն». Սերժ Սարգսյանին փոխարինող չկա

Օրերս տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկել են դեկտեմբերի 18-ին կուսակցության՝  17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ հարցեր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հերթական 17-րդ համագումարն է, տեղի են ունենալու նախագահի, Գործադիր մարմնի ընտրություններ, ելույթներ։

 

Հարցին՝ արդյոք կլինի կուսակցության նախագահի փոփոխություն, արդյոք կուսակցությունը կգնա՞ երիտասարդացման, երիտասարդ առաջնորդ ունենալու ճանապարհով, Շարմազանովը արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պետք է լինի փոփոխություն, երկրին է պետք առաջնորդի փոփոխություն»։

Դիտարկմանը, թե, ըստ էության,  Սերժ Սարգսյանին չկա այլընտրանք կուսակցությունում, Շարմազանովն արձագանքեց, որ Հանրապետականում կան լուրջ քաղաքական ճանապարհ անցած և այսօր էլ բավականին արդյունավետ գործող գործիչներ. «Բայց ես կարծում եմ, որ կուսակցությունը ճիշտ կլինի շարունակի առաջնորդել Սերժ Սարգսյանը, որովհետև կուսակցական շարքերը վստահում են նրա փորձառությանը, անցած հետագծին և կուսակցության պայքարն ու գործունեությունը պատկերացնում են նրա առաջնորդությամբ»։

 

Հիշեցրինք, որ նախկին ՀՀԿ-ականները պարբերաբար խոսում են կուսակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտությունից, որը կհանգեցնի կուսակցության ոտքի կանգնելուն, առողջանալուն. «Երիտասարդացման գնում ենք, խմբակցությունում երիտասարդ գործիչները դրա վկայությունն են։ Կուսակցությունն առողջացած է։ Երիտասարդների հոսք կա, և իրականացվում է վերահաշվառում»,-ասաց ՀՀԿ խոսնակը։

Իսկ այն, որ կուսակցությունից արտահոսքը շատ մեծ է, 2018-ից հետո կուսակցությունում մնացել են ընդամենը 12-13 հազար անդամ, բայց հիշում ենք, թե ինչպես էին մեկ գիշերում 12.000 հոգու անդամագրում կուսակցություն, Շարմազանովը ասաց. «Ի՞նչ ասեմ։ Գնացողներին բարի ճանապարհ։ Ոչ մեկին զոռով չենք պահել ու պահում։ Փաստն այն է, որ Հանրապետականը շարունակում է մնալ ՀՀ քաղաքական դաշտի առանցքային ուժերից մեկը»։

Ինչ վերաբերում է խորհրդարանում էլ ՀՀԿ-ական պատգամավորների գործունեությանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ միշտ կարելի է և պետք է ավելին ակնկալել. «Ընդհանուր առմամբ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ երիտասարդ գործիչների խոսքը ԱԺ-ում լսելի եւ ազդեցիկ է դարձել։ Բայց քանի դեռ մենք չենք հասել կառավարող պարտված իշխանության հեռացմանը, բնականաբար խոսել ամբողջական արդյունավետությունից ճիշտ չէ»։

Ի դեպ, կուսակցության համագումարին այլ կուսակցություններից հրավիրվածներ չկան։