Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան

Սիրում ենք... Լևոն Արոնյանի հուզիչ գրառումը՝ լուսահոգի կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել լուսահոգի կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա առթիվ։

«Թանկագիր Արի, 7 տարի առաջ ես պատրաստեցի այս տեսանյութը, որպես նվեր քեզ համար։ Սրանք միասին անցկացրած քո ծննդյան օրերից հիշողություններ են։ Մենք միշտ քո ծննդյան օրը նշում էինք միասին՝ ընկերների հետ կամ առանց ընկերների, բայց միշտ միասին։

Դու սիրում էիր տարվա այս ժամանակը եւ պլանավորում՝ երջանկացնելով ինձ։ Մենք միշտ ինչ-որ հրաշալի բան էինք անում, այցելում նոր երկիր կամ անցկացնում այդ օրն առանձնահատուկ։ Այդ ամենը միշտ թանկ կմնա ինձ համար։

Ես, մեր ընտանիքները, Պոնչիկն ու Պակյաոն, քո ընկերները եւ քեզ սիրող բոլոր մարդիկ երբեք չէին հոգնում քեզնից եւ չեն հոգնի։ Սիրում եւ կարոտում ենք։ Շնորհավոր ծննդյանդ օրը»,- գրել է Լեւոն Արոնյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին 2020թ․ մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն մարտի 30-ին Արիանայի սիրտը կանգ էր առել: Նա 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017 թվականին։