Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում. Արևմուտքը նրանից փորձում է ստանալ երկրորդ Փաշինյան.Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի փորձում է Հայաստանը տանել կիսանախագահական կառավարման: Նրա ամբիացներն այնքան են աճել, նա այնքան ոչ ադեկվատ է գնահատում այսօրվա իրականությունը, որ, բոլոր խնդիրները թողած, փորձում է իր երազանքն իրագործել, որ իրեն ասեն ոչ թե պարոն վարչապետ, այլ՝ պարոն նախագահ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ գնալու է սահմանադրական փոփոխությունների, արդեն ձևավորել է դրանով զբաղվող հանձնաժողով, ակնհայտ է, որ ինչ-որ քայլեր է անում Հայաստանում կառավարման համակարգը փոխելու ուղղությամբ»,-ասաց Վահե Հակոբյանը և շեշտեց՝ Հայաստանը հիմա պատրաստ չէ նման ցնցումների.

«Մենք, նախևառաջ, պետք է այս հետպատերազմյան և պարտվողական իրավիճակից դուրս գանք,  հետո նոր բոլորով մտածենք՝ մեզ պառլամենտակա՞ն երկիր է պետք, թե՞ կիսանախագահական»,-ասաց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի շուրջ ստեղծված աղմուկին և նրա պաշտոնանկությանը, Վահե Հակոբյանի խոսքով՝ սա Արևմուտքի ծրագիրն է, որը փորձում է «Հայկ Մարությանից երկրորդ Նիկոլ Փաշինյան ստեղծել»:

Պատգամավորի խոսքով՝ Արևմուտքը, որը մեծ դեր ուներ 2018թ-ին հեղափոխության մեջ, սակայն Նիկոլ Փաշինյանից սպասումները չեն արդարացվել, ուստի հիմա, ի դեմս Հայկ Մարությանի, փորձում է «կեղծ» ընդդիմություն ստեղծել՝ վերջինիս շուրջ համախմբելով արևմտամետ քաղաքական ուժերին:

«Նիկոլ Փաշինյանը, լինելով ապաշնորհ և անհեռատես ղեկավար, չիրականացրեց Արևմուտքի բոլոր սպասումները, հիմա Հայկին առանձնացնում են իրենցից, եւ հետագայում կփորձեն նրա շուրջ կոնսոլիդացնել արեւմտամետ ընդդիմադիրներին. կարճ ասած՝ Մարությանից կեղծ օպոզիցիա են ստեղծում՝ Նիկոլ Փաշինյանի համար: Արևմուտքին հիմա պետք է մի կերպար, որի շուրջ կկոնսոլիդացվեն քաղաքական ուժերը, քանի որ ո՛չ Արման Բաբաջանյանը, ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ Արամ Սարգսյանը չեն կարողանա այդ բեռն իրենց վրա վերցնել, չեն աճել այդքան։ Չեմ ասում Հայկ Մարությանն այդքան աճել է, բայց Արևմուտքի տեսանկյունից նրան կարող են խաղարկել»,-ասաց Վահե Հակոբյանը: