Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. Նաիրի Սարգսյան

Հայաստանի Կառավարության վարած տնտեսական անորոշ քաղաքականության հետևանքով հայ կանայք սկսել են երեխաներ ունենալ ԱՄՆ-ում, իսկ շատ ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ այս ամենի հիմնական պատճառն առկա անորոշություն է՝ ոչ միայն հաջորդ տարվա հետ կապված, այլ նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ամփոփելով այս տարի Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, տեսակետ հայտնեց Հայաստանի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ապա հիմնավորեց հնչեցրած մեկնաբանությունը.

«Մենք ունենք ծնելիության 1.6 գործակից ու արտագաղթի ահագնացող աճ, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը 25 տարի անց կունենա 1 միլիոնից պակաս բնակչություն, որովհետև Կառավարությունը որևէ բան չի անում իներցիայով ընթացող տնտեսությանն իրական աճ հաղորդելու համար»։

Ընդգծենք, որ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար ՀՀ քաղաքացի։ Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին։ Նման ցուցանիշ վերջին տարիներին երբևէ չէր գրանցվել։

Ներկայացված տվյալների արտագաղթի աճման միտումները նվազեցնելու գործոն Նաիրի Սարգսյանը դիտարկեց Հայաստանի տնտեսության աշխուժացումն ու ներդրումների ծավալների ավելացումը, որը կբերի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության, ինչը, սակայն, չկա։

«Երբ իրենք եկան իշխանության, խոստանում էին, որ աշխատատեղեր են ստեղծելու, հետո սահուն կերպով անցում կատարեցին, թե՝ գրանցված աշխատատեղերի քանակն է ավելացել ու հենց այստեղ է այս իշխանությունը մանիպուլյացնում, որովհետև, թեև շատ լավ է, որ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, սակայն դա իրականում որևէ հավելյալ արժեք չի ստեղծում։ Իրականում պետական բյուջեի վրա խողովակից հոսքը կտրվում, մուտք է արվում մյուս խողովակով։ Ստվերից դուրս եկած աշխատատեղերը, այսպես թե այնպես, կային, ու դրանք ստեղծողներն այս իշխանությունները չեն, հետևապես՝ իշխանությունը թույլ է տալիս արտահայտելու մտքի գոհարներ, որոնց հետ ինքը կապ չունի։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ իսկ քանի՞ դրամի հավելյալ արժեք եք ստեղծել դուք ու քանի՞ աշխատատեղ»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցելով, որ ուրիշների ստեղծած աշխատատեղերով գլուխ է գովում մի իշխանություն, որի գործունեության ընթացքում Հայաստանում աղքատության ծավալներն ահագնացող տեմպերի են հասել։

«Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. խուսափում է աղքատության մասին խոսելուց, որովհետև ահագնացող տեմպեր ունենք։ Աղքատության մակարդակի աճի մասին, իհարկե, որևէ դեպքում չեն խոսի, բայց կխոսեն, իբրև թե, աշխատավարձի ավելացման մասին, ինչը, սակայն, ռեալ իրականության հետ կապ չունի, և սա պարզապես ամոթալի է, որովհետև իրենք ոչ թե իրական աշխատավարձ են բարձրացրել, այլ թղթի վրա գրվածը, որ կարողանան ավել հարկ գանձել, բայց մարդկանց իրական աշխատավարձը չի ավելացել»,- ասաց Սարգսյանը։

Արտագաղթի աճող տեմպերին ու աղքատության 47,6 տոկոս ցուցանիշին զուգահեռ՝ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց պետական համակարգում կատարվող շքեղ ծախսերի, գնվող մեքենաների ու պարգևատրումների վրա, որոնք արվում են Հայաստանի արտաքին պարտքն ամեն օր ավելացնելու հաշվին։

«200 հազար դոլարով ԱԺ նախագահին մեքենա են գնում, մինչդեռ կարելի էր սահմանամերձ համայնքում փոքր թռչնաբուծարան բացել այդ գումարով, աշխատատեղեր ստեղծել, համայնքի բնակիչներին վաճառել բաժնետոմսեր. չէ՞ որ Հայաստանի թռչնամսի սպառման ուղիղ 50 տոկոսը ներկրվում է, մինչդեռ պետությունը նման ներդրում կատարելով՝ կարող էր հարցը որոշակիորեն լուծել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ 200 հազար դոլարով ԱԺ նախագահի մեքենայի գնումը քննադատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ունի՝ «ԱԺ նախագահը կարո՞ղ է էշով ման գալ», Նաիրի Սարգսյանն արձագանքեց.

«Այո՛, ԱԺ նախագահը պետք է էշով ման գա, քանի դեռ Հայաստանի բնակչության 50 տոկոսն էշով էլ չի կարողանում ման գալ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում