Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն աղետ է՝ մեծ և սարսափելի. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այն ամենը, ինչ խոսվում է բանակցային գործընթացի, դրա մեկնաբանությունների մասին, արդեն կորցրել է իր լրջությունը, քանի որ «մարդը, ով խոսում է դրա մասին, ինքն է վաղուց կորցրել լրջությունը»:

«Ես այս ամենին լրիվ ուրիշ կողմից եմ նայում: Սա մեծագույն նվեր էր իր «բարեկիրթ գործընկեր» Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ անգամ հաշվի չառնելով, որ այդ նույն օրն Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում Ալիևը բացում էր հերթական զորամասը: Այդ օրը չխոսել Հադրութի օկուպացիայի, Ալիևի գործողությունների անթույլատրելիության մասին, և փոխարենն անել այն, ինչ արեց Փաշինյանը, ցույց է տալիս, որ այդ անձը ոչ միայն սեփական ժողովրդի իրավունքների, անվտանգության վրա թքած ունի, այլ նաև՝ զգացմունքների: Փաշինյանի մտքի «գոհարները» հանրությանը մատուցելը, հստակ գիտակցելով, որ նաև աշխարհն է լսում իրեն, կրկնում եմ, մեծագույն նվեր էր Ալիևին՝ գումարվող այն բոլոր նվերներին, ինչը մինչև հիմա արդեն իսկ մատուցվել էր: Սրանով նաև ապագա բանակցողի, իրականում՝ Հայաստանի և Արցախի շահերից բանակցողների դիրքերն ուղղակիորեն ջախջախվում են: Փաշինյանն ամեն ինչ անում է վերջակետին հասցնելու նաև այդ կործանարար գործընթացը», - պատասխանելով Aysor.am-ի՝ «Փաշինյանն իր ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան վերջին գրառումներում հնչեցրեց բավականին աղմկահարույց գնահատականներ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Դրանց վերաբերյալ արձագանքներ կան նաև Արցախից՝ այդ թվում նաև հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչի հետ մենք գործ ունենք» հարցին՝ ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ անդրադառնալ բանակցային գործընթացի, իբրև թե, գաղտնազերծված էլեմենտներին, սկսել դրանք բացատրել, հերքել, որևէ իմաստ չունի:

«Բազմիցս ենք առիթ ունեցել դա անելու: Այս մարդու նպատակը միանգամայն այլ է, և սա բովանդակային բանավեճի դաշտ չէ: Սա ուղղակիորեն դիմացինի շահերի սպասարկում է՝ ամեն քայլով, ամեն գործողությամբ, արտահայտած մտքով Ադրբեջանի շահերի սպասարկում: Պարզագույն օրինակ՝ այսօր հանրաքվեի և հանրաքվեի տարածքի վրա կասկածողը, այսօր ասողը, որ Ղարաբաղը չէր կարող լինել հայկական, այսօր հայտարարողը, որ Արցախի սուբյեկտայնությունը կորած էր ընդհանրապես, նույն մարդն է, ով հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ նույն մարդու մասին է խոսքը, որ տարիներով պնդում էր, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի համար, ընդհանրապես կողքից չլսելով սրա հետ կապված ռիսկերի գնահատումները, բացատրությունները, հիմնավորումները, շարունակում էր այս նույնը պնդել՝ մեր բանակցային դիրքերին տարաբնույթ հարվածներ բերելով: Այս նույն մարդն այսօր պնդում է, որ պետք է գտնել այնպիսի ձեռնտու մոդել, որը բավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ Ղարաբաղի անունն անգամ չտալով: Հիշեցնեմ, Ղարաբաղի, որը Հայաստան էր և վերջ: Այստեղ ի՞նչը մեկնաբանենք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2016 թվականին տեղի ունեցած բանակցային գործընթացի ինչ-որ էլեմենտներ աղետ են, Վահե Հակոբյանն ընդգծեց. «Ուզում եմ մեզ համար մեկ անգամ և մեկընդմիշտ արձանագրենք՝ մեր ժողովրդի գլխին, Հայաստանում թե Արցախում մեր պետության և պետականության համար իրական աղետը Նիկոլ Փաշինյանն է: Հենց Նիկոլ Փաշինյանն է մեր աղետը՝ մեծ և սարսափելի: Եվ, հետևաբար, ասել ենք ու ասում ենք կրկին՝ օր առաջ, ժամ առաջ սրա հեռանալն է միայն տալու հնարավորություն վերադառնալու Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանն ու առաջ մղմանը»։

Ինչ վերաբերում է Արցախից արձագանքներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, թե ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

«Կարծում եմ, որ շատ լավ հասկանում են, որ պետք է սրան չհասցվեր, բոլոր իմաստներով պետք է սրան չհասցվեր՝ թույլ չտալով, որ այս ողջ ընթացքում նույն Արայիկ Հարությունյանն ունենա այն կեցվածքն ու պահվածքը, որը որևէ կերպ չի արտացոլում Արցախի շահերը, Արցախի պետականությունն ու անվտանգությունը, այլ ընդամենը մեկ անձից հնչող հրամանների կույր կատարում է: Հիմա հույս ունենանք, որ Արցախի մեր գործընկերներն արթնացել են:

Շատ կարևորում եմ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը: ՄԻՊ-երը Փաշինյանի և իր թիմի կողմից բերված պետական համակարգերի պարալիզացման պայմաններում հնարավորինս արդյունավետ աշխատել և աշխատում են՝ ի նպաստ մեր երկու պետությունների:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա անկախ նրա վերջին հայտարարությունից, նա այս ամենում ունի մեծագույն պատասխանատվության խնդիր: Եվ, վստահաբար, ինչպես Փաշինյանի համար է մոտ այդ պատասխանատվությունը կրելու օրը, նույնը վերաբերում է նաև Արայիկ Հարությունյանին», - հավելեց Վահե Հակոբյանը։