Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձն ամբողջությամբ չի փոխանցվել. Պատգամավորը շտապ գրությամբ դիմել է ԳՇ պետին

Ահազանգ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից՝ իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից  (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ պայմանագրային զինծառայողներն անգամ լրիվ աշխատավարձ չեն ստացել

Ահազանգ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից՝ իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից  (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին, ինչպես ինձ տեղեկացրին զինծառայողները, դեկտեմբերի 20-ի դրությամբ իրենց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։

Պայմանագրային զինծառայողները հավելում են, որ փոխանցված գումարով գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։

Զինծառայողների նկատմամբ այս վերաբերմունքն անթույլատրելի է։ Նրանք մեր անվտանգությունն են ապահովում, իսկ պետությունը նույնիսկ նրանց հասանելիք աշխատավարձը լիարժեքորեն չի վճարում։

Տեղեկացնում եմ, որ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Արտակ Դավթյանին՝ խնդրելով շտապ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, մինչև դեկտեմբեր ամսվա ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։ Հետամուտ կլինեմ խնդրի կարգավորմանը»,- գրել է նա։