Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

Ձախողվեց քաղաքական հակառակորդներին անվանարկելու հերթական փորձը. Լուսինե Սահակյան

«Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի՝ 2020 թվականի ապրիլին կատարած գրառումը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ հանդես գալ։

Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից ներկայացված հայցի գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարգարիտա Հարթենյանի, մերժել է Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի կողմից կայացված վճիռը, որով հաստատվել էր Մանե Գևորգյանի կողմից իր ֆեյսբուքյան էջով Արթուր Վանեցյանի հասցեին զրպարտիչ տեղեկություններ տարածելու փաստը, դատարանը Մանե Գևորգյանին պարտավորեցրել էր հերքել այդ տեղեկությունները։ Մասնավորապես, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակը պարտավորեցվել է իր «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը՝ 00։00-ին հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը՝ հրապարակելով դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ. «29.04.2020թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի կողմից սոցիալական կայքի իր էջում հրապարակվել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով հայտարարություն, որում տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ: Սույնով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանս հերքում եմ Արթուր Վանեցյանի վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները և փաստում, որ իրականությանը չեն համապատասխանում այդ օրը հրապարակված այն տեղեկությունները, որ ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»:

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ՝

Լուսինե Սահակյան

Արամազդ Կիվիրյան», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Լուսինե Սահակյանը: