Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր

Պետությունը մեծ հաշվով չի կատարում քաղաքացիների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները: Տարվա կեսին պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք պետպատվերով բուժում ստանալու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Տիկին Կիրակոսյան, Հայաստանը 2021 թվական էր մտել լրջագույն խնդիրներով և մարտահրավերներով: Ամփոփելով անցնող տարին՝ ըստ Ձեզ, որքանո՞վ է հաջողվել հաղթահարել դրանք:

Ցավով պետք է նշեմ, որ անցնող տարում ոչ միայն չի հաջողվել հաղթահարել այդ մարտահրավերները, այլև դրանք ավելի են ահագնացել, առաջացել են նորերը:

Եթե խոսեմ սոցիալական ոլորտից, բոլորիս համար շատ շոշափելի է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, այստեղ ինչ-որ վիճակագրություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Կառավարությունը չկարողացավ անգամ գնաճի տեմպերը պահել իր կողմից արվող կանխատեսումների շրջանակներում, էլ չեմ խոսում գնաճը զսպելու մասին: 2022 թվականի համար ևս ունենք գնաճի կանխատեսումներ, իսկ կառավարությունը, ինչպես տեսնում ենք 2022 թվականի բյուջեում, դրա հետևանքները ժողովրդի համար մեղմելու քայլեր չի նախատեսում:

Պետությունը մեծ հաշվով չի կատարում քաղաքացիների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները: Տարվա կեսին պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք պետպատվերով բուժում ստանալու հետ կապված:

Սոցիալական խնդիրներն իրականում շատ-շատ են, սակայն մտահոգիչը ոչ թե դրանց քանակն է, այլև դրանք հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունները կամ հաճախ անգործությունը:

Սակայն, պետք է արձանագրեմ, որ 2021 թվականի հիմնական ու ամենամեծ մարտահրավերները սոցիալական ոլորտում չէին: Այս տարին կատարյալ ձախողում էր անվտանգային տեսանկյունից: Մայիսից երկրի տարածքում ունենք ադրբեջանական զինուժ, սահմանին բավականին հաճակախի էին սրացումները՝ այդ թվում զոհերով, վիրավորներով և գերիներով:

Արցախյան կարգավորման հարցում ոչ միայն չունենք առաջընթաց, այլև, կարծես թե, չկա անգամ նման գործընթաց: Այս տեսանկյունից բավականին մտահոգիչ էին վերջին առցանց ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան գրառումներում, բանակցային գործընթացի կարգավորման տարրերի մասին Փաշինյանի իբրև թե մեկնաբանությունները: Ավելի ադրբեջանամետ մեկնաբանություններ, մանիպուլյացիաներ ուղղակի անհնար էր պատկերացնել, կարծում եմ, անգամ Ալիևի համար:

Ձեր կարծիքով, Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին հնչեցրած նման գնահատակներով ի՞նչ խնդիր է փորձում լուծել:

Մի կողմից սա փորձ էր պաշտպանվելու իրեն ուղղված մեղադրանքներից, որոնք միանգամայն օբյեկտիվ են և հիմնավոր: Փաշինյանը թերևս պատմության ամենաապիկար բանակցողն է: Նա, բանակցային գործընթացում հայկական կողմերի ձեռքբերումները քայլ առ քայլ փոշիացնելով, փորձում է քողարկել իր ապիկարությունը և հերթական անգամ իր մեղքը բարդել ուրիշների վրա:

Միևնույն ժամանակ այդ ստերի, մանիպուլյացիաների շքերթն ուղերձ էր մեր հանրությանը, միջազգային գործընկերներին, արդեն հանրայնացվող ուղերձ այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ձեռքերը լվանում է: Ինչո՞ւ հանրայնացվող, քանի որ դիվանագիտական խողովակներով այս ուղերձն արդեն բավականին երկար ժամանակ է հղվում է, և դրա արդյունքները մենք արդեն տեսել ենք, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների վերջին հայտարարության, Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության:

Սակայն այստեղ ամենամտահոգիչը թերևս Փաշինյանի կողմից հնչեցրած գնահատականների վտանգավորությունն է հետագայում մեր բանակցային դիրքերի համար: Փաշինյանը նպատակաուղղված ջախջախում է հայկական կողմի զինանոցում եղած բոլոր փաստարկները և հիմնավորումները:

2022 թվական ենք մտնում օրակարգում ունենալով  տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ դրանից, ըստ Ձեզ:

Պարտությունների էջը չփակած, անընդհատ միակողմանի զիջումներ անող, իր երկրի տարածքում հակառակորդի զինուժի ներկայություն ունեցող պետության ղեկավարի կողմից թմբկահարվող խաղաղության դարաշրջան բացելու նախաձեռնությունն ուղղակի աբսուրդային է հնչում:

Ե՛վ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ խաղաղությունը լինելու է բացառապես վերջիններիս նախապայմաններն անվերապահ կատարելու դիմաց, գործընթացն առնվազն դա է ցույց տալիս:

Փաշինյանն ինչ-որ խաղաղության դարաշրջան է փորձում բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք շարունակում եմ մեզ հետ խոսել ուժի և ուժի կիրառման սպառնալիքի լեզվով և նախապայմաններ թելադրել: Ե՛վ Անկարայի, և՛ Բաքվի կողմից մեր առջև դրվող հիմնական նախապայմաններից է Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ցանկություններով կարգավորելն ու այդ էջը փակված համարելը: Նոյեմբերի 9-ից հետո այդ նախապայմանն օրակարգից դուրս չի եկել: Այդ մասին պաշտոնական հայտարարություն չկա ո՛չ Անկարայից, ո՛չ Բաքվից, ուստի խաղաղության էջ բացող Փաշինյանը փորձելու է կատարել այդ նախապայմանը: Փաշինյանի կողմից Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի որոշակի էլեմենտների շուրջ իբրև թե մեկնաբանություններն այդ ուղղությամբ հերթական քայլն էին:

Թուրքիայի կողմից առաջ քաշվող մյուս նախապայմանը կատարելու հակվածություն ևս նկատվում է: Խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին է: Փաշինյանի թիմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ հրաժարվում էին 1915 թվականի իրադարձությունների հետ կապված Ցեղասպանություն բառն օգտագործել: Վերջին ասուլիսում Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու Թուրքիայի նախապայմանի վերաբերյալ հարցի հետ կապված Փաշինյանը փորձեց հնարավորինս խուսափողական պատասխան տալ՝ փորձելով հանրության մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ Թուրքիան այդ հարցում նախապայման չունի:

Սակայն այս նախապայմանն օրակարգից հանելու մասին նույնպես Անկարայից պաշտոնական հայտարարություն չկա:

Մյուս նախապայմանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, և վստահ եմ, որ առաջիկայում դա իրականացնելու ուղղությամբ ևս իշխանությունները որոշակի քայլեր կիրականացնեն:

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու այս նախապայմաններին, ի դեպ, Թուրքիան նորն է ավելացրել՝ Հայաստանից պահանջում է տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»:

Ամփոփելով նշեմ, որ իրադարձությունների դինամիկան և տրամաբանությունը հուշում են, որ 2022 թվականը նույնպես բավականին բարդ է լինելու Հայաստանի համար՝ լի բազմաթիվ մարտահրավերներով: Թե որքանով մենք դրանք կկարողանանք հաղթահարել, փակելով այս չավարտվող պարտության էջը, մեծապես կախված է մեզանից և յուրաքանչյուրիցս: