Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
 
Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար։ Մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան․ Հայաստանի անվտանգային խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլ նաև բազմապատկվեցին։ Քայլեր չձեռնարկվեցին հետպատերազմական վիճակում գտնվող Արցախի կարգավիճակի, Արցախի տարածքների դեօկուպացիայի, անվտանգության կայուն ու երկարաժամկետ երաշխիքներ ունենալու հարցերը օրակարգ բերելու, միջազգային հանրության համար ընկալելի և ընդունելի դարձնելու ուղղությամբ։ Ճիշտ հակառակը․ անցնող տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք հարցականի տակ էին դնում Արցախի հայկականությունն ու անկախ պետություն ճանաչվելու հեռանկարը։
 
Անցնող տարվա ընթացքում պատերազմի և պարտության հետևանքները դեռ չհաղթահարած, մենք նոր մարտահրավերների ու խնդիրների առջև կանգնեցինք՝ թշնամու զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք անխոչընդոտ ներխուժման և ռազմական գործողությունների տեսքով, որոնց հետևանքով ունեցանք նոր զոհեր, վիրավորներ ու գերիներ։ Ես խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքների առջև, շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր տղաներին։
 
Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը։ Ցավոք, 2021 թվականի ընթացքում մեզ չհաջողվեց կանգնեցնել պարտության անիվն ու վերականգնել մեր ազգային արժանապատվությունը։ Մենք շարունակեցինք ականատես լինել գործընթացների, որոնցում Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը՝ որպես սուբյեկտ բացակայում են ։ Մենք շարունակեցինք ականատես լինել իրողությունների, երբ Հայաստանի իշխանությունների անմիջական աջակցությամբ ամրապնդվում են թշնամու դիրքերը, ընդ որում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ճակատներում։
 
Հատուկ բարեմաղթանքներ եմ հղում նաև մեր քաղբանտարկյալներին ու վստահեցնում, որ ինչ-որ մեկի քամահրանքով անազատության մեջ անցկացրած իրենց յուրաքանչյուր օրվա համար բոլոր պատասխանատուները պատասխան են տալու:
 
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ճանապարհում ենք անցնող տարին՝ հույսով ու հավատով դիմավորելով նոր՝ 2022 թվականը։ Նոր տարում բոլորիս մաղթում եմ խաղաղություն, խոհեմություն և իմաստնություն։ Թող գալիք տարին ազդարարի մեր պարտությունների ավարտը և դառնա մեր նոր հաղթանակների ամուր մեկնարկը։