Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

«Հայաստանի հրաժարվելը կամ չմասնակցելը կարող էր վնասել հայկական շահերին».Գարիկ Քեռյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են ռուսական օդադեսանտային ուժերը, որոնց հիմնական գործառույթն է լինելու պահպանել պետական ու ռազմական օբյեկտները, նպաստել երկրում կայունության հաստատմանը: ՀԱՊԿ առաջապահ ուժերը արդեն իսկ անցել են իրենց պարտավորությունների իրականացմանը: Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանման կազմում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը ներկայացնող ուժերը:

Այս թեմայի շուրջ Past.am կայքը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի որոշմանը և Հայաստանյան արձագանքին` քաղաքագետն ասաց․ «Այս որոշումը հայ հանրության կողմից միանշանակ չընդունվեց։ Մենք հիմա տեսնում ենք հանրային քննարկումները սոցիալական ցանցերում, որտեղ քննադատվում է այն քայլը այն առումով, որ ժամանակին Ղազախստանը Արցախյան 44 օրյա պատերազմից հետո շնորհավորել էր Ադրբեջանին, այդ ընթացքում Ղազախստանը ադրբեջանական դիրքորոշում է ունեցել, 44 օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չի արձագանքել և չի օգնել։ Այս բոլորը այնքան բացասական էմոցյաներ են կուտակել մեր հանրության շրջանում, որ այսօր երբ ՀԱՊԿ-ը որոշել է զինված ուժեր ուղարկել Ղազախստան Հայ հասարակության մեջ քննադատողներն ու վրդովված մարդիկ շատ են։ Իհարկե այստեղ որոշ չափով կա ճշմարտություն, և դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ինչպես նաև նախկինում Ղազախստանի և հատկապես Նորսուլթան Նազարբաևի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ունեցած դիրքորոշումից անշուշտ, տեղին է։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ ՀԱՊԿ-ում որոշում ընդունողը Ռուսաստանն է, և իրականում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակիցն է, Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն է, և հիմա եթե Ռուսաստանին պետք է, որ ՀԱՊԿ-ը այդ ուժերն ուղարկի Ղազախստան և այնտեղ պահպանի պրոռուսական վարչակարգը, Հայաստանի հրաժարվելը կամ չմասնակցելը կարող էր վնասել հայկական շահերին և կարող էր վատ ընդունվել Մոսկվայի կողմից։ Այդ պատճառով հայ հասարակության գոհ կամ դժգոհ լինելը մեզ համար նշանակություն չունի և մենք դրա վրա չպետք է կենտրոնանանք։ Այլ մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք այն հանգամանքի վրա, որ մենք ամեն դեպքում պետք է գործենք համահունչ ռուսական պետական բարձրագույն ղեկավարության ձգտումների և նրանց քայլերին, որովհետև Հայաստանի ներկա ռազմաքաղաքական վիճակը և կիսապատերազմական վիճակը մեզ համար բավականին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել այս ամենով և մենք պետք է պահպանենք անդամակցությունը ՀԱՊԿ-ին և նրանց կոլեկտիվ գործողություններին չհակառակվելով ռուսական շահերին, և այս ամենը մենք ոչ թե պետք է գնահատենք բարոյականության տեսակետից այլ իրատեսական անվտանգային քաղաքականության շահերից»։

Սոնա Գիշյան