Փաշինյանը ոգևորված է ստեղծված իրավիճակում Հայաստանի ներգրավածությամբ ոչ թե ՀԱՊԿ կանոնադրության անվերապահ իրագործման, այլ սեփական անձի քաղաքական գործունեության ապահովագրման առումով.Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ անվտանգության քարտուղարն ասում է, որ Հայաստանն իր օրինակով փորձում է ՀԱՊԿ անդամ երկրներին ցույց տալ, թե ինչպես է պետք ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության մեխանիզմներն աշխատեցնել։
Այս միտքը հնչեցվեց՝ պարզաբանելու, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որոշեց իր մասնակցությունն ունենալ Ղազախստանում կայունության հաստատման միջոցառումներին։
Փաստորեն նույն տրամաբանությամբ, մի քանի տարի առաջ էլ, ՀՀ իշխանությունները այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրավական գործընթաց սկսելով ՀԱՊԿ անդամ երկրներին սեփական փորձով ուզում էին ցույց տալ, թե ինչպես պետք է վարկաբեկել կազմակերպությունը։
Եվ ընդհանրապես, եթե Փաշինյանի շրջապատում կարծում են, որ նախկինում ծագած ճգնաժամերի պարագայում ՀԱՊԿ առանձին երկրների տարօրինակ վարքը կամ հայտարարությունները պայմանավորված էին ՀԱՊԿ կանոնադրությանը չտիրապետելու գործոնով կամ համապատասխան մեխանիզմները գործարկելու անկարողությամբ, ապա դա պարզ քաղաքական տհասություն է։
Փաշինյանը ոգևորված է ստեղծված իրավիճակում Հայաստանի ներգրավածությամբ ոչ թե ՀԱՊԿ կանոնադրության անվերապահ իրագործման, այլ սեփական անձի քաղաքական գործունեության ապահովագրման առումով։
Ասեմ, որ այդ հաշվարկն իր դեպքում չի աշխատելու, որովհետև ՀԱՊԿ համապատասխան երկրին ուղղվող իր ուղերձները որևէ խնդիր չեն լուծելու, որովհետև հասցեատերը Փաշինյանին ու նրա շրջապատին չափազանց լավ է ճանաչում, ավելի լավ, քան Հայաստանում»,-գրել է Աբրահամյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...