Դու արդեն 51 տարի շռայլորեն քո շուրջն ես տարածում լույս ու սեր. Արմինկա
Երգչուհի Արմինկան ինստագրամյան իր էջում քրոջ՝ Լուսինեի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը։

«Քո ծնունդը լույս ու սեր ա բերել մեր ընտանիք:
Իսկ դու արդեն 51 տարի շռայլորեն քո շուրջն ես տարածում էդ լույսն ու սերը։ Բարով ես ծնվել, իմ հոգու Քույրիկ»,- լուսանկարին կից գրել է Արմինկան։

Նշենք, որ Լուսինեն ոճաբան-վարսահարդար էր։ Նա միշտ օգնում է քրոջը՝ նրա կերպարները ստեղծելու գործում։

Տարիներ առաջ Արմինկան Հայաստանում ուներ իր անունը կրող գեղեցկության սրահ, որի աշխատանքներով զբաղվումն էր Լուսինեն։

Ըստ լուրերի՝ ԱՄՆ տեղափոխվելուց առաջ Արմինկան վաճառել էր գեղեցկության սրահը։

Հիշեցնենք, որ Արմինկան որդու, մոր և քրոջ հետ ԱՄՆ է տեղափոխվել դեռևս 2016 թվականին:

Տարիներ առաջ երգչուհին անսպասելի գրառում էր արել՝ պատասխանելով բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են երկիրը լքելու և «Առանց պսակվել երեխա բերելու» համար:

«Իմ ընտանիքը Մայրս է, քույրս, ես ու տղաս!!! Ու այնքանով է հայկական իմ ընտանիքը, որ հայկական ոգին է առաջին տեղում:

Իրար մեջքի կանգնած լինելով ու իրար ձեռք բռնելով է հայկական: Աշխարհի յուրաքանչյուր կետում լինելիս հայի ու Հայաստանի անունը չփնովելով է հայկական: Ընտանիքում իսկական Մարդ մեծացնելով է հայկական: Ուրիշին մշտապես օգնելով է հայկական:

Մոխրանալով ու կրկին վերածնվելով է հայկական:
Ոչ մեկի ու ոչնչի Չծախվելով է հայկական…….ոչ թե «Առանց պսակվել երեխա բերելով» (ցիտում եմ): Ու էլի շաաաատ երկար կարող եմ գրել……»:

Գրառումը երգչուհին եզրափակել էր #ՈրոշՊսակվածՏխմարներիՀամար հեշթեգով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար