Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

«Շնորհավորում եմ Անահիտ Ավանեսյանին. սանձարձակ գործողություններ են իրականացնում». Աշոտ Բարսեղյան

«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ Առողջապահության նախարարությունը ոչ ոքի չի լսում, բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):

 

«Իրենց ինչ ասում են՝ իրենք այդպես էլ անում են: Շնորհավորում եմ տիկին Ավանեսյանին, իրենք ունեցան հերթական սոցիալական դժգոհության կետերից մեկը: Եթե դուք եղել եք օդանավակայանում՝ ժամանման սրահում, ապա տեսել եք՝ ինչ անեծքի տեղատարափ, ինչ հայհոյանքներ և ինչ գզվռտոց է տեղի ունենում՝ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, և սա ինչ-որ հրաշքով տիկին Ավանեսյանի ուշադրությունից վրիպում է»,-168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն անցել է թույլատրելի բոլոր սահմանները.

«Իրենք սանձարձակ գործողություններ են իրականացնում, օրինակ՝ կամայական սահմանափակումներ մտցնելով: Եթե խոսում ենք սահմանափակումներից, ես ակնկալում եմ, որ ինձ հակադարձելու են՝ ասելով՝ այ, օրինակ, Ֆրանսիայում, Եվրոպայում: Այսինքն՝ եթե Եվրոպան որոշել է, որ պետք է սպանի հասարակական սննդի ոլորտը, ապա ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ մենք պետք է հետևենք այդ վատ օրինակին: Պետք չի բերել ուրիշ երկրների օրինակներ, եթե մեկը որոշել է, որ պետք է սպանի ինչ-որ բնագավառ, ապա մենք չպետք է դրան կույր հետևենք, առավել ևս՝ մեզ որևէ միջազգային կառույց չպետք է հրահանգ տա, թե ինչպես մենք վարվենք մեր տնտեսության հետ, մեր ծխախոտագործության, գինեգործության ընկերությունների հետ, ինչպես պետք է վարվենք հասարակական սննդի հետ: Հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտը գերակա է ճանաչվել ՀՀ-ում դեռ շատ վաղուց: Այս բնագավառը մինչև 1 մլրդ դոլար շրջանառության հնարավորություն ունի, որն իրականում շատ մեծ է»:

Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Մարտի 15-ից էլ ուժի մեջ կմտնի բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։

Աշոտ Բարսեղյանը չի զարմանա, որ ԱՀԿ-ն ասի՝ մարիխուանա սկսեք օգտագործել. «Այս ամենը բոլոր երկրներում դրան է տանում՝ ինչքան սահմանափակում են ծխախոտային ինդուստրիան, այդքան աճում է մարիխուանան: Աբսուրդն այն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում ազատ վաճառում են մարիխուանա, և տակից վաճառում են ծխախոտ: Ինքներդ գիտեք՝ որի վնասն է ավելի մեծ մարդու համար»: