Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ
Քաղաքականություն

Երբ Ադրբեջանը Հայաստանին վնասելու նպատակ ունենա,Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքն աստղաբաշխական չափի կարող է հասցնել. Սարգսյան

Հայաստանի տարածքում հայ գործարարների հարկումն ադրբեջանցիների կողմից լրացուցիչ խոչընդոտ է բիզնեսի զարգացման համար, ընդ որում ոչ միայն հայ գործարարների, այլև բեռնափոխադրում իրականացնող միջազգային ընկերությունների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձմանը։

Նաիրի Սարգսյանը նշում է, որ ռիսկերը կապված են ոչ միայն ադրբեջանցիների կողմից մաքսատուրքերի գանձման հետ, այլև հետագայում ապրանքների ինքնարժեքի բարձրացման հետ, ինչն էլ կհանգեցնի գնաճի։

«Կան նաև ավելի լուրջ խնդիրներ։ Քաղաքական կամ որևէ այլ կոնֆլիկտի դեպքում Ադրբեջանը կարող է կիրառել ցանկացած «զենք» բեռնափոխադրողների նկատմամբ։ Ամենաթեթև վնասը, որ կարող է հասցնել, դա այն է, որ արգելված ապրանք տեղադրեն բեռնախցիկների մեջ, այնուհետև բացահայտեն դա ու վարորդին ձերբակալեն, իսկ բեռնատար մեքենայի ամբողջ տարողությունն էլ պետականացնեն»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատում է՝ վտանգի գոտում է հայտնված ոչ միայն Հայաստանը, այլև այն բեռնափոխադրողները, որոնք Հայաստանն օգտագործում են որպես տարանցիկ տարածաշրջան։ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ որևէ մեկն այդ ռիսկին չի գնա և Հայաստանը չի դիտարկի որպես տարանցիկ երկիր։

Հարցին, թե գործարար համայնքն այս ամենին ինչպես է վերաբերում, Նաիրի Սարգսյանը նշեց, որ վերաբերմունքը, բնականաբար, բացասական է։ Կան բազմաթիվ բողոքներ։

«Երբ զրուցում եմ օրինակ խոշորագույն փոխադրող ընկերությունների մեկի հետ, նրանք գտնում են, որ իրենց բիզնեսի փակմանը լուրջ վտանգ է սպառնում, որովհետև անընդհատ խնդիրներ են առաջանում։ Շատ դեպքերում գնային վերանայումներ են իրականացվում։ Այս ամենը հանգեցնում է փոխադրող ընկերությունների մոտ վնասների»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանն ընդհանրապես բոլոր բեռնափոխադրողների համար փակի Գորիս-Կապան ճանապարհը, Նաիրի Սարգսյանը նշեց՝ ռիսկեր կան, քանի որ եթե ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով ընդունում է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, ապա Ադրբեջանը կարող է արգելել, ինչպես հայկական կողմն է արգելում մեր երկիրը որպես տարանցիկ ճանապարհ դիտարկել օրինակ Ադրբեջանի և Նախիջևանի կապն ապահովելու համար։

«Եթե ՀՀ-ն ընդունում է այդ ճանապարհները որպես Ադրբեջանի սուվերեն տարածքի մաս, Ադրբեջանը կարող է ուղղակի արգելի այդ տարածքով անցումը։ Յուրաքանչյուր րոպե դա կարող է լինել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք կա ֆիքսված մաքսատուրք, Նաիրի Սարգսյանն ասաց, որ մաքսատուրքերն օրենքով սահմանվող վճարներ են, և դրանք որոշակի ժամանակահատվածի դրությամբ կարող են հաստատուն լինել։

Նաիրի Սարգսյանը, սակայն, չի բացառում, որ թշնամի երկրում կարող են արտահերթ նիստ հրավիրել, մաքսային օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնեն և կոնկրետ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասով և՛ ճանապարհային վճարները, և՛ մաքսատուրքերը, և՛ այլ վճարներն ավելացնեն։

«Որոշակի ժամանակահատված հաստատուն է լինելու, բայց հենց Ադրբեջանը Հայաստանին վնասելու նպատակ ունենա, մաքսատուրքն աստղաբաշխական չափի կարող է հասցնել»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ գործարար համայնքը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել և քննարկե՞լ է այս հարցը, Նաիրի Սարգսյանն ասաց, որ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարների հետ պարբերաբար գործարար համայնքի տարբեր ներկայացուցիչներ հանդիպումներ ունենում են, բայց դրանք ընդամենը հանդիպումների մակարդակ են։

«Դրանց կարող ենք լուրջ չվերաբերվել, որովհետև շատ դեպքերում գործարարներին լսում, լսում են և ասելիք չեն ունենում։ Ասում են՝ այո, դուք ճիշտ եք ու ամեն ինչ այդքանով ավարտվում է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Աղբյուր` Փաստինֆո