Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

Սառը ուղեղների և տաք սրտերի կարիքն այսրվա աշխարհում խիստ զգացվում է. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
2021/22թթ ուկրաինական ճգնաժամն ինչ-որ առումով հիշեցնում է 1962թ կարիբյան ճգնաժամը, երբ ԽՍՀՄ ղեկավար Խրուշյովը սովետական հրթիռներ էր տեղադրել Կուբայում։ Այն ժամանակ, ԱՄՆ նախագահ Քենեդին այդ քայլը գնահատում էր որպես ուղիղ սպառնալիք ԱՄՆ-ի համար և հանուն դրա, պատրաստ էր հարվածել Կուբայի ռազմական օբյեկտներին։ Ճգնաժամը ռեալ սպառնում էր վերածվել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Սակայն Մոսկվան և Վաշինգտոնը այդ բարդ ճգնաժամից ոչ միայն գտան կոմպրոմիս, այլ նաև սկսվեց լիցքաթափման գործընթացը։
 
ՌԴ նախագահ Պուտինն այսօր, կարծես որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ-որ ժամանակին արեց Քենեդին։ Նա սպառնաց, բայց միևնույն ժամանակ նաև ստիպեց ԱՄՆ-ին՝ գնալ բանակցությունների։
 
Կարելի է իհարկե, հենվելով մեդիահրապարակումների ու ցանցային վերլուծությունների վրա թույլ ենթադրություններ անել այն մասին, որ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ցանկանում ընդունել ՌԴ պահանջները։ Այսինքն, ԱՄՆ-ը չի ցանկանում ՌԴ-ին տալ վետոյի իրավունք՝ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու հարցում։ Դա էլ որոշներին առիթ տալիս է, խոսելու բանակցությունների ձախողման մասին։ Սակայն իրականում կարող է այդպես չլինել և դա ցույց կտա ժամանակը։
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ առայժմ սառեցված է, գուցեև ընդմիշտ։ Գերմանիան և Ֆրանսիան դեռևս չեն հրաժարվում 2008թ. դրված իրենց ՎԵՏՕ-ից, ընդդեմ Ուկրաինայի ու Վրաստանի մուտքի։ Կարծես թե այս հարցում Ֆրանսիան և Գերմանիան միայնակ չեն։
 
Վերջին օրերին, Արևմուտքը Ուկրաինային հասկացնում է, որ չի պատրաստվում կռվել իր փոխարեն։ Իսկ ՌԴ դեմ նոր սանկցիաները՝ վնասում են նաև Արևմուտքի հավաքական տնտեսությանը։
 
Հնարավոր է, որ ՌԴ-ն հասնի Արևելյան Եվրոպայից հակահրթիռային պաշտպանությանը սպառնացող տեխնիկայի հեռացմանը։ Արևմուտքը հնարավոր է այս հարցում ընդառաջի ՌԴ-ին, եթե վերջինս կրճատի իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի սահմաններին։ Այս պարագայում, կարծում եմ, Արևմուտքում կգտնվեն գործիչներ, ովքեր կհամաձայնվեն վերադառնալ ՌԴ-ՆԱՏՕ 1997թ. պայմանագրին։ Այդպես ապրելն ավելի հանգիստ է և անվտանգ։
 
Եվ վերջապես ԵԱՀԿ-ի ռեաբիլիտացիան, որպես համաեվրոպական անվտանգության կարևոր հենարան, կարող է դառնալ լուծումներից մեկը։ Հատկապես, որ ՌԴ-ն ԵԱՀԿ առաջատար երկրներից մեկն է։
 
Այնուամենայնիվ, դեռ գործընթացը գնում է, և վերջնական եզրակացություններ անելը վաղ է։ Հատկապես, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կպահեն իրենց ԱՄՆ կոնգրեսը, կամ գերմանական կանաչներն ու արևելաեվրոպական մի շարք երկրներ, որոնք առայժմ այդքան էլ հակված չեն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացմանը։
 
Սառը ուղեղների և տաք սրտերի կարիքն այսրվա աշխարհում խիստ զգացվում է։