Պաշտպանության նախարարը չի տիրապետում մեր զինված ուժերում 2021 թվականի ընթացքում գրանցված ոչ մարտական կորուստների թվին. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարարին հարցադրումներ եմ ուղղել, որին տրվեց կատաստրոֆիկ պատասխաններ։ Մի մասին առհասարակ չտրվեց։
Նախ պաշտպանության նախարարը չի տիրապետում մեր զինված ուժերում 2021 թվականի ընթացքում գրանցված ոչ մարտական կորուստների թվին։ Սա այն դեպքում, որ յուրաքանչյուրը ըստ մանրամասների պետք է տիրապետեր։
Երկրորդ, պարզ դարձավ, որ մարտական դիրքերից 2 զինծառայողներ են անհետացել՝ մայիսին և նոյեմբերին, որոնցից մեկի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տվել։ Թաքցվել է։
Նշեմ, որ խոսքը չի վերաբերվում, օրինակ՝ մայիսի 12-ի կամ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված կամ անհետ կորած զինծառայողներին։
Ի զարմանս ինձ, պաշտպանության նախարարը զարմացած էր, որ կան տեղեկություններ, որոնք հնչեցնում եմ կամ դրանց հիման վրա հայտարարություն եմ անում ՊՆ-ից թեմայի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալուց հետո։ Ես մտածում էի, որ նախարարը պետք է զարմանար, եթե եզրահանգումներ անեի չճշտված փաստերի հիման վրա։
Առհասարակ Պապիկյանը բավականին տարօրինակ վարքագիծ էր դրսևորում, օրինակ՝ իմ այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք վերլուծվել է բանակում ոչ մարտական կորուստների դրդապատճառները, նշեց մի քանի հանգամանք, այդ թվում՝ որոշակի մեղավորություն բարդելով մամուլի և ընդդիմության վրա՝ ենթադրում եմ շատ միջադեպերի մասին հրապարակային խոսք հնչեցնելու համար։
Այսինքն՝ լրատվամիջոցները և ընդդիմադիր առանձին գործիչներ, ըստ այդ տրամաբանության նպաստել են զինված ուժերում ոչ մարտական կորուստների ավելացմանը։ Ավելի խայտառակ պատասխան դժվար էր ակնկալել։
Պապիկյանը կատարելագործում է իր նախորդների ոչ մի տեղ չտանող գործելաոճը՝ ՊՆ-ն վերածելով փակ կառույցի։
Այսպես կոչված գաղտնի տեղեկությունների անվան տակ հասարակությունից թաքցնում տեղեկություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ծառայողական կամ պետական գաղտնիքի հետ։
Հասկանալի է, որ Պապիկյանը գործում է այս իշխանության տրամաբանության ներքո և շատ բանի համար չպետք է զարմանալ, բայց իր այս վարքով նա հավակնում է վազանց կատարել նույնիսկ Վաղարշակ Հարությունյանին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...