Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի
Քաղաքականություն

«Պատրոն Դավո»-ին Փաշինյանի քմահաճույքի պատանդ են պահում․ իշխանության նոր ապօրինությունները

Զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և այլ բարձրաստիճան զինվորականների դատաքննությունը երեկ վերջապես մեկնարկեց, ինչպես և սպասելի էր իշխանական հերթական ապօրինությունների ուղեկցությամբ։ Դավիթ Գալստյանին և մյուսներին, տպավորություն է, թե ինչ-որ մեկի քմահաճույքի պատանդ են պահում, փորձում են Լինչի դատաստանի ենթարկել զուտ մեկ պատճառով, որ այդ անձինք չեն ցանկացել քավության նոխազ դառնալ գործող իշխանությունների համար։ Թեև փաստաբանները պահանջել էին դռնբաց դատական նիստում քննել գործը, դատավոր Մանվել Շահվերդյանն առաջին իսկ նիստում որոշում է կայացրել քննությունն իրականացնել դռնփակ։ Դատավորին այդ ապօրինությունների հարցում աջակցում են դատախազները, որոնք որևէ ողջամիտ ապացույց չեն ներկայացրել «Պատրոն Դավո»-ի մեղավորության վերաբերյալ։

Դատախազության ներկայացուցիչները երեկ անհեթեթ պատճառաբանություն են ներկայացրել, թե ինչու այդպես էլ փորձաքննության չեն ենթարկել հրթիռները։ Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին և մյուսներին մեղադրում են 4232 հատ անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, պետությանը 4,6 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Գալստյանի փաստաբանները հերքում են հրթիռների անորակ լինելու հանգամանքը, բազմիցս փորձաքննություն են պահանջել, իսկ նախաքննական մարմինը հրաժարվել է փորձաքննել։ Դատախազությունից էլ պատճառաբանել են, թե հրթիռները չեն փորձաքննում, քանի որ դրանք կարող են պայթել։

Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի խոսքով՝ այդ հրթիռներն անգամ փորձաքննության չեն ենթարկվել, չեն կրակվել. «Փորձնական կրակում կարող է կատարվել տարբեր եղանակներով, ընդ որում մենք, իհարկե, շատ մասնագետների հետ ենք խոսել: Այդ փորձարկումը կարող է նույնիսկ կատարվի առանց համապատասխան տեխնիկան օդ բարձրացնելու, այսինքն` այսօր ինքնաթիռ կամ ուղղաթիռ պարտադիր չի օդ բարձրացնել, որ փորձարկում անեն, կամ համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս նաև, օրինակ, հենց տեղում` գետնի վրա այդ փորձարկումը իրականացնել»:

Դատական նիստը երեկ հետաձգվել է, քանի որ փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։ Իսկ ընդհանուր տպավորությամբ, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և նրանց կամակատար իրավապահ և դատական համակարգն ամեն ինչ անում են, որպեսզի «Պատրոն Դավո»-ին շարունակեն պահել անազատության մեջ, հանրությունից էլ թաքցնեն այս գործի սնանկությունը։ Վարչախումբն իր համար «մեղավորներ» է նշանակել, թեև իշխանականներն էլ հասկանում, որ անհնարին է լինելու գործ սարքել պինդ և սկզբունքային մարդկանց դեմ։

Արամ Նահապետյան